Մարտական հենակետում 20–ամյա զինծառայողի դի է հայտնաբերվել` գլխի շրջանում հրազենային վիրավորմամբ

24.11.2021, 18:07
Մարտական հենակետում 20–ամյա զինծառայողի դի է հայտնաբերվել` գլխի շրջանում հրազենային վիրավորմամբ
Մարտական հենակետում 20–ամյա զինծառայողի դի է հայտնաբերվել` գլխի շրջանում հրազենային վիրավորմամբ
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Նոյեմբերի 24-ին, ժամը 14։50-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում տեղակայված մարտական հենակետում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Սուրեն Ռոմանի Ավետիսյանի (ծնվ. 2001թ.) դին՝ գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորմամբ, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն։

Загружается новость ... "Лево"

Տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Սուրեն Ավետիսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–