Մարմնի մակերեսի 40% այրվածք. Բազումի լեռնաշղթայում տուժած փրկարարը ծայրահեղ ծանր է (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

25.10.2019, 19:28
Մարմնի մակերեսի 40% այրվածք. Բազումի լեռնաշղթայում տուժած փրկարարը ծայրահեղ ծանր է:
Մարմնի մակերեսի 40% այրվածք. Բազումի լեռնաշղթայում տուժած փրկարարը ծայրահեղ ծանր է (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Այսօր Բազումի լեռնաշղթայում տուժած փրկարարի վիճակը ծայրահեղ ծանր է։

 - рис.1

Ինչպես հաղորդել էինք ավելի վաղ, այսօր հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի հյուսիսային հատվածում՝ Բազումի լեռնաշղթայում։ Հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելիս 2 հրշեջ-փրկարարներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Հրշեջ-փրկարար Սամվել Վարդանի Դևելյանը (ծնված 1997 թ.) տեղում մահացել է, իսկ Էդգար Իշխանի Գրիգորյանը (ծնված 1992 թ.) ծանր վիճակում ուղղաթիռով տեղափոխվել է Երևան։

Ինչպես հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը, Լոռու մարզի Բազումի լեռնաշղթայի անտառներում առաջացած խոշոր հրդեհը մարելու ժամանակ այրվածքներ ստացած հրշեջ-փրկարարը Վանաձորի բժշկական կենտրոնից ուղղաթիռով տեղափոխվել է ՀՀ ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոն: Նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

«Տուժածի մոտ առկա է մարմնի մակերեսի 40% այրվածք` գլուխ, ստորին և վերին վերջույթներ, նաև` 10% վերին շնչուղիների: Նրա առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր: Իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

ԱՆ–ից նաև հայտնել են, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ աշխատանքները համակարգում է նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանը։–0–