612.16
7.12
513.73
+24
Եղանակը Երևանում
Հայ

Մարդուն առևանգելու մեղադրանքով կալանավորվել է Շենավան գյուղի գյուղապետը և նրա եղբայրը. ՔԿ

19:44
05 Նոյեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում պարզվել է Արմավիրի մարզի 27-ամյա բնակչին առևանգելու դեպքի հանգամանքները: Երկու անձ կալանավորվել է, հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Նախնական տվյալներով՝ 2019թ. հոկտեմբերի 26-ին, Արմավիրի մարզի 27-ամյա բնակիչը ահազանգել է ոստիկանություն և հայտնել իրեն առևանգելու և ծեծի ենթակելու մասին:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Մեծամորի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Մարդուն առևանգելը), որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչություն և ընդունվել վարույթ: 27-ամյա երիտասարդը   ճանաչվել է տուժող և հարցաքննվել դեպքի շուրջ:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ խուզարկություններ, առերեսումներ, հարցաքննվել են մի շարք վկաներ, պարզվել միջադեպի մի շարք հանգամանքներ, շարժառիթը:

Պարզվել է 27-ամյա երիտասարդին առևանգելու մասնակից անձանց շրջանակը:

Նրանցից երկուսը եղբայրներ են ՝ 39 և 43-ամյա, ովքեր իրենց 37-ամյա ընկերոջ միջոցով, 27-ամյա երիտասարդին տանից կանչել են դուրս, ապա երիտասարդի կողմից վաճառվող մեքենան գնելու պատրվակով, նրա հետ ուղևորվել են մեքենայի տեխնիկական վիճակը ստուգող անձի մոտ, սակայն ճանապարհին երիտասարդին դուրս են բերել ավտոմեքենայից և նստեցնելով մեկ ուրիշ ավտոմեքենա՝ տարել են մոտակա գյուղի դաշտեր, որտեղ ճանապարհին նրանց միացած երկու ընկերների հետ ծեծել են վերջինիս:

Քրեական գործի շրջանակներում եղբայրներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, ինչպես նաև 118-րդ հոդվածի հատկանիշներով (Ծեծը): Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Եվ մեկ անձ ներգրավվել է որպես կասկածյալ: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում` դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու, միջադեպի մասնակիցների գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:–0–

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:41
18 Հունիսի 2021
«Եվ ծագում է արևը». ARARAT հայկական լեգենդար կոնյակների ոսկե հաղթանակների պատմությունը (ՖՈՏՈ)
«Եվ ծագում է արևը» ժամանակավոր ցուցադրությունը լեգենդար կոնյակի հարյուրավոր մրցանակների փոքրիկ ընտրանի է, բացառիկ ժառանգության նախաբան, որի ամբողջական պատմությունը հնարավոր է բացահայտել ARARAT Թանգարանի մշտական ցուցադրության շրջանակներում.ՖՈՏՈ
20:57
18 Հունիսի 2021
Սասուն Միքայելյանը սպառնացել է,Փաշինյանը՝ հունից դուրս եկել, Արարատ Միրզոյանին էլ համոզել են.ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Սասուն Միքայելյանը սպառնացել է,Փաշինյանը՝ հունից դուրս եկել, Արարատ Միրզոյանին էլ համոզել են.ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
20:48
18 Հունիսի 2021
Խոստացել են 20 հազար դրամ. Երևանում ընտրակաշառք առաջարկելու համար երկու անձ է ձերբակալվել
Խոստացել են 20 հազար դրամ. Երևանում ընտրակաշառք առաջարկելու համար երկու անձ է ձերբակալվել
15:58
18 Հունիսի 2021
«Տաշիր» ընկերությունների խումբը վրդովեցուցիչ է համարում Սամվել Կարապետյանի հասցեին ուղղված Ադրբեջանի մեղադրանքները
«Տաշիր» ընկերությունների խումբն արձագանքել է Բաքվի մեղադրանքներին, որոնք հասցեագրված են ընկերությունների խմբի նախագահ, խոշոր գործարար Սամվել Կարապետյանին
14:10
18 Հունիսի 2021
Ձերբակալվել է Գորիսի մշակույթի տան տնօրենը, նա թույլ չի տվել աշխատակցին մասնակցել Փաշինյանի քարոզարշավին. ՄԻՊ–ը կդիմի ՍԴ
Ձերբակալվել է Գորիսի մշակույթի տան տնօրենը, նա թույլ չի տվել աշխատակցին մասնակցել Փաշինյանի քարոզարշավին. ՄԻՊ–ը կդիմի ՍԴ
13:10
18 Հունիսի 2021
Քոչարյան VS Փաշինյան. հրապարակվել են GALLUP–ի հարցման վերջին արդյունքները
Քոչարյան VS Փաշինյան. հրապարակվել են GALLUP–ի հարցման վերջին արդյունքները
11:04
18 Հունիսի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 86 նոր դեպք, 238 մարդ առողջացել է, 1 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 86 նոր դեպք, 238 մարդ առողջացել է, 1 մարդ մահացել է
10:54
18 Հունիսի 2021
ԱԱԾ-ն անցել է գործի, ծեծի են ենթարկել Քոչարյանի կողմնակցին, Փաշինյանն էլ վատնում է պետական բյուջեն. ՆԱԽՈՐԴ ՕՐՎԱ ԱՄՓՈՓՈւՄ (ՎԻԴԵՈ)
ԱԱԾ-ն անցել է գործի, ծեծի են ենթարկել Քոչարյանի կողմնակցին, Փաշինյանն էլ վատնում է պետական բյուջեն. ՆԱԽՈՐԴ ՕՐՎԱ ԱՄՓՈՓՈւՄ.ՎԻԴԵՈ
00:30
18 Հունիսի 2021
Փաշինյան. 44-օրյա պատերազմը Ղարաբաղի հայության ինքնորոշման համատեքստն ավելի է ուժեղացրել «անջատում՝ հանուն փրկության» տրամաբանության ներքո
Փաշինյանը, հայտարարել է, որ 44-օրյա պատերազմը Ղարաբաղի հայության ինքնորոշման համատեքստն ավելի է ուժեղացրել «անջատում՝ հանուն փրկության» տրամաբանության ներքո
21:04
17 Հունիսի 2021
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ
Այսօր ՀՀ ավելի քան 114 հազար թոշակառուներ կամ բոլոր կենսաթոշակառուների 36%-ն արդեն նախընտրել են ստանալ կենսաթոշակը ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերով
16:01
17 Հունիսի 2021
Սուրեն Պապիկյանը՝ խոշոր վթարի պատճա՞ռ և ի՞նչ անհավանական պլաններ ունի Փաշինյանը.ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Սուրեն Պապիկյանը՝ խոշոր վթարի պատճա՞ռ և ի՞նչ անհավանական պլաններ ունի Փաշինյանը.ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
15:48
17 Հունիսի 2021
Արարատի մարզում կկառուցվի «Երեխաների քաղաք»
Արարատի մարզում կկառուցվի «Երեխաների քաղաք» ստեղծարար կենտրոն