Մանուկյանը մեկնաբանել է ժողովրդին կրակելու մասին Անդրանիկ Քոչարյանի աղմկահարույց հայտարարությունը
22.02.2021,
23:20
Վազգեն Մանուկյանը մեկնաբանել է ժողովրդին կրակելու մասին Անդրանիկ Քոչարյանի աղմկահարույց հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Ընդդիմության կողմից ներկայացված վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը մեկնաբանել է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի սպառնալիքը ժողովրդին կրակելու մասին պետական շենքերը զավթելու փորձերի դեպքում։
Քոչարյանն «Ազատությանը» տված հարցազրույցում չի բացառել, որ պետական շենքերը գրավելու դեպքում պետությունն իրավունք ունի կրակել։
«Նա մտածում է գնալ այդ քայլին, բայց չի կարող և չի համարձակվի», – ասել է Մանուկյանը։–0–