424.95
4.2
401.46
+7
Եղանակը Երևանում
Հայ

Մանե Գևորգյանը մեկնաբանել է Էրդողանի խոսքերն այն մասին, թե Փաշինյանն իրեն հանդիպելու առաջարկ է արել

15:55
20 Սեպտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն «Արմենպրեսի» հետ զրույցում անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությանը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի միջոցով իրեն հանդիպման առաջարկ է արել:

Մանե Գևորգյանը նշում է, որ Թուրքիայի հետ խոսակցության մեկնարկի՝ իր պատկերացումների մասին վարչապետը խոսել է ԱԺ-կառավարություն վերջին հարցուպատասխանի ընթացքում՝ ասելով, որ կարծում է՝ բարձր մակարդակի շփումներին պետք է նախորդեն աշխատանքային քննարկումներ, եւ միջազգային գործընկերներին նույնպես այս պատկերացումն է ներկայացնում:

«Վարչապետ Փաշինյանն իր բոլոր միջազգային շփումներում գործընկերներին ներկայացնում է կառավարության ծրագրում արձանագրված՝ Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու տեսլականը և արտահայտում է այդ ուղղությամբ ջանքեր գործադրելու Հայաստանի կառավարության պատրաստակամությունը», – նշել է Գևորգյանը։

Նրա խոսքով, Թուրքիայի հետ խոսակցության մեկնարկի իր պատկերացումների մասին վարչապետը խոսել է ԱԺ-կառավարություն վերջին հարցուպատասխանի ընթացքում, ասելով, որ կարծում է, որ բարձր մակարդակի շփումներին պետք նախորդեն աշխատանքային քննարկումներ եւ միջազգային գործընկերներին նույնպես այս պատկերացումն է ներկայացնում:

«Այս պահի դրությամբ Հայաստանի և Թուրքիայի պաշտոնյաների միջև որևէ շփում տեղի չի ունեցել, չնայած Հայաստանի կառավարությունը պատրաստ է նման շփումների: Այսպիսի արդյունավետ աշխատանքի պարագայում՝ Հայաստանը պատրաստ կլինի նաև բարձր և բարձրագույն մակարդակով հանդիպումների», – նշել է Գևորգյանը։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե Թուրքիայի նախագահը կրկին խոսել է Հայաստանի տարածքով միջանցք բացելու խնդրի մասին, ասելով, որ դա քաղաքական հարց է` Գևորգյանը նշել է, որ Փաշինյանը բազմիցս արտահայտվել է այդ կապակցությամբ:

«Հայաստանը կարևորում է նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարություններում արձանագրված պայմանավորվածությունների ճշգրիտ իրագործումը: Կոմունիկացիաների բացումը բացառիկ կարևոր նշանակություն ունի տարածաշրջանում երկարատև խաղաղություն ու կայունություն հաստատելու, տարածաշրջանում ցավալիորեն առկա թշնամանքի մթնոլորտը հաղթահարելու համար և Հայաստանը վճռական է այդ ուղղությամբ առաջ շարժվելու և արդյունքներ արձանագրելու գործում։ Որոշ հայտարարություններում կոմունիկացիաների վերաբացման թեման վերափոխվում է և ստանում տարածաշրջանային մեկուսացման պահպանման տրամաբանություն», – նշել է Գևորգյանը։

Նա տեղեկացրել է, որ միջանցքների մասին խոսակցությունը հենց այսպիսին է և հակասում է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու, թշնամանքի մթնոլորտը հաղթահարելու տրամաբանությանը: Այն նպատակ ունի ոչ միայն մեկուսացած պահել տարածաշրջանի պետությունները և ժողովուրդներին, այլև այդ մեկուսացմանը անշրջելի տեսք տալ:

«Բայց կան նաև տարածաշրջանային կոմունիկացիաները բացելու այնպիսի տարբերակներ, որոնք ընդգծում են տարածաշրջանային փոխկապակցվածությունը և թշնամության մթնոլորտի քայլ-առ-քայլ հաղթահարման իրական միջոց կարող են դառնալ։ Հայաստանի կառավարությունը հենց նման տարբերակի կողմնակից է և հենց այդ տարբերակն է նկարագրված նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում և հունվարի 11-ի եռակողմ հայտարարության մեջ», – ասել է Գևորգյանը։

Նա նաև անդրադարձել է այն հարցին, թե ստեղծված պայմաններով որքանո՞վ է իրատեսական և համարժեք տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգը:

«Ցավոք, գրեթե ամեն օր տեղի են ունենում իրադարձություններ, որոնց նպատակը խաղաղության օրակարգը դելեգիտիմիզացիայի ենթարկելն է, թշնամության մթնոլորտը ոչ միայն խորացնելը այլև այն առավել համակարգված դարձնելը: Այս և մյուս քայլերն արվում են ի ցույց դնելու խաղաղության անհնարինությունը մեր տարածաշրջանում, բայց Հայաստանի կառավարությունը հետևողականորեն առաջ է տանելու այդ օրակարգը՝ մեր տարածաշրջանի համար խաղաղության դարաշրջան բացելու բոլոր հնարավորությունները օգտագործելով և նոր հնարավորություններ ստեղծելով: Վարչապետ Փաշինյանը բազմիցս է նշել, որ այս ճանապարհին մեզ ամուր նյարդեր են պետք և արագ ու հեշտ լուծումներ գոյություն չունեն»,– նշել է Գևորգյանը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:47
20 Հոկտեմբերի 2023
Ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկը Երևանի կամուրջներից մեկի վրա (ՖՈՏՈ)
Ուշադրություն․ ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկը Երևանի կամուրջներից մեկի վրա․ ՖՈՏՈ
13:07
20 Հոկտեմբերի 2023
Երևանի փոքր կենտրոնում ժամը 07։00-21։00-ն կարգելվի 1․5 տոննա առավելագույն բենռվածությամբ բեռնատարների մուտքը
Երևանի փոքր կենտրոնում ժամը 07։00-21։00-ն կարգելվի 1․5 տոննա առավելագույն բենռվածությամբ բեռնատարների մուտքը
12:44
20 Հոկտեմբերի 2023
Երևանից առաջին անգամ ուղիղ չվերթ է գործարկվել դեպի Շրի Լանկա
Երևանից առաջին անգամ ուղիղ չվերթ է գործարկվել դեպի Շրի Լանկա
10:38
20 Հոկտեմբերի 2023
ՊՆ զորամասի հրամանատարն ու ևս 3 անձ մեղադրվում են մոտ 20մլն դրամի կաշառք ստանալու մեջ
ՊՆ զորամասի հրամանատարն ու ևս 3 անձ մեղադրվում են մոտ 20մլն դրամի կաշառք ստանալու մեջ
09:55
20 Հոկտեմբերի 2023
Երևանում ժամանակավորապես կսահմանափակվի գլխավոր պողոտաներից մեկի երթևեկը
Երևանում ժամանակավորապես կսահմանափակվի գլխավոր պողոտաներից մեկի երթևեկը
19:37
19 Հոկտեմբերի 2023
Սևանա լճի առափնյա հատվածներում ապօրինի կառուցվածմ շենք–շինությունները կապամոնտաժվեն
Սևանա լճի առափնյա հատվածներում ապօրինի կառուցվածմ շենք–շինությունները կապամոնտաժվեն
14:05
19 Հոկտեմբերի 2023
«Ակադեմիական քաղաքը» տեղակայվելու է երկու տեղամասերում. նոր մանրամասներ
Ակադեմիական քաղաքը մայրաքաղաքին է կապվելու նաև երկաթգծով
13:22
19 Հոկտեմբերի 2023
ՀՀ–ում ՍՇՎ–ի բարձր ակտիվություն է, ԱՆ–ն կոչ է անում պատվաստվել
Հիվանդացությունը համաճարակային շեմից բարձր է՝ 1․3 անգամ, իսկ նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ՝ 1․6 անգամ
11:13
19 Հոկտեմբերի 2023
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, մի քանի ժամ առաջ երթևեկությունն արգելված էր բեռնատարների համար
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, մի քանի ժամ առաջ երթևեկությունն արգելված էր բեռնատարների համար
10:07
19 Հոկտեմբերի 2023
Հայաստանում կտեղա առաջին ձյունը
Ձմեռը մոտենում է, Հայաստանում կտեղա առաջին ձյունը
09:50
19 Հոկտեմբերի 2023
Այսօր մինչև երեկոյան 8–ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև երեկոյան 8–ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում