525.85
7.42
476.44
+9
Եղանակը Երևանում
Հայ

Մալայանի աչքի կլինիկայում գրանցված միջադեպով զբաղվում է ոստիկանությունը. նախարար

14:54
13 Մայիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում Մալայանի անվան աչքի կլինիկայում գրանցված միջադեպի կապակցությամբ` քրեական գործ հարուցելու մասին որոշում ընդունելու նպատակով, երկուշաբթի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ առողջապանության նախարար Արսեն Թորոսյանը։

Հիշեցնենք, որ մայիսի 9–ին հայկական մամուլում տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ Մալայանի անվան կլինիկայի վեց հիվանդ գրեթե կուրացել են «Նատալի Ֆարմ» ընկերությունից ձեռք բերված դեղամիջոցի ներարկումից հետո։ Տուժածները վիրահատվել են, նրանց վստահեցրել են, որ տեսողությունը կվերականգնվի մի քանի ամսվա ընթացքում։ Նույն օրը ԱՆ–ն հաստատել է հետսրսկումային ինֆեկցիայի և կատարված վիրահատությունների փաստը։

«Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինն իրազեկվել է միջադեպի մասին ` նրանց մասով ստուգում իրականացնելու նպատակով։ Մեր կողմից ներգրավվել են Դեղերի փորձաքննության կենտրոնի և Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի աշխատակիցները», – ասաց Թորոսյանը։

Նախարարի խոսքով, եթե բացահայտվի, որ տեղի ունեցածն անփութություն է, ապա դա պետք է ունենա իրավական հետևանքներ առողջությանը վնաս հասցնելու քրեական գործի շրջանակում։

Ինչ վերաբերում է դեղի որակին, որը ներարկվել է տուժած հիվանդներին, ապա Թորոսյանը հայտարարեց, որ դեռևս չճշտված տեղեկատվության համաձայն, այն ներարկվել է պատշաճ կերպ, սերիան համապատասխանել է գրանցման պահանջներին, և ներարկման ժամանակ փորձաքննությունը որևէ խնդիր չի բացահայտել։

«Ենթադրվում է, որ տեղի ունեցածը դեղի կիրառման կանոնների խախտման հետևանք է։ Սակայն դա միայն ենթադրություն է։ Բոլոր ասպեկտները պետք է ճշտվեն փորձաքննության արդյունքում», – ասաց նախարարը։–0–



Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:34
14 Հոկտեմբերի 2019
Փաշինյանի մասնակցությամբ տեսահոլովակ և մանսուրյանական երաժշտություն. ինչպե՞ս է Երևանը պատրաստվում տոնին (ՎԻԴԵՈ)
Փաշինյանի մասնակցությամբ տեսահոլովակ և մանսուրյանական երաժշտություն. ինչպե՞ս է Երևանը պատրաստվում տոնին:
13:43
14 Հոկտեմբերի 2019
Ըմբիշ Արթուր Ալեքսանյանը` UNICEF-ի բարի կամքի դեսպան (ՖՈՏՈ)
Ըմբիշ Արթուր Ալեքսանյանը դարձել է UNICEF-ի բարի կամքի դեսպան։
13:06
14 Հոկտեմբերի 2019
Տաքսու վարորդներից մինչև պատահական անցորդներ. Փաշինյանը խնդրանքով դիմել է քաղաքացիներին
Տաքսու վարորդներից մինչև պատահական անցորդներ. ՀՀ վարչապետը խնդրանքով դիմել  է քաղաքացիներին:
12:53
14 Հոկտեմբերի 2019
ՎՏԲ-Հայաստան Բանկն ավելացրել է իր բանկոմատների քանակը
ՎՏԲ-Հայաստան Բանկը ՀՀ բանկային համակարգում զբաղեցրեց առաջին տեղը բանկոմատների քանակով:
20:27
13 Հոկտեմբերի 2019
Հրաշքները շարունակվում են. Սուրենյանը` Հայաստանի եղանակի մասին
Եղանակային առումով Հայաստանում հրաշալի շաբաթ է սպասվում:
15:29
13 Հոկտեմբերի 2019
Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա
Հայհիդրոմետծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը:
11:45
12 Հոկտեմբերի 2019
Կառավարությունում քննարկվել է տրանսպորտի ցանցը բարձրակարգ ավտոբուսներով սպասարկելու հնարավորությունը. փոխվարչապետ
Կառավարությունում քննարկվել է Երևանի հասարակական տրանսպորտային ցանցը բարձրակարգ ավտոբուսներով սպասարկելու հնարավորությունը:
10:30
12 Հոկտեմբերի 2019
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (հոկտեմբերի 7–11)
Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (հոկտեմբերի 7–11)։
19:05
11 Հոկտեմբերի 2019
Առաջին անգամ Վանաձորում կանցկացվեն Երևանի օրեր. ԾՐԱԳԻՐ
Արամ MP3, «Գաթա բենդ». Վանաձորում առաջին անգամ կանցկացվեն Երևանի օրեր։
15:56
11 Հոկտեմբերի 2019
Հայաստանը ծխելու դեմ վճռական պայքար է սկսում
Հայաստանը սկսում է պասիվ և ակտիվ ծխելու դեմ օրենսդրական պայքար։
12:12
11 Հոկտեմբերի 2019
Երևանում երիտասարդի սպանությունը բացահայտվել է. ոստիկանություն
Բացահայտվել է հոկտեմբերի 9-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղի ունեցած սպանությունը։
10:48
11 Հոկտեմբերի 2019
Հայաստանը մեկ օրով անձրևային գոտում կհայտնվի
Հայհիդրոմետկենտրոնաը ներկայացրել է Հայաստանում առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։