Մահացել է ՀՀ ԱԳ նախկին փոխարտգործնախարար, դեսպան Արման Նավասարդյանը
11.04.2021,
18:12
Մահացել է ՀՀ ԱԳ նախկին փոխարտգործնախարար, դեսպան Արման Նավասարդյանը

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Երևանում 82 տարեկանում մահացել է ՀՀ ԱԳ նախկին փոխարտգործնախարար, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։
Այս մասին հայտնել է Հայ–ռուսական համալսարանի մամուլի քարտուղար Հենրիխ Մխիթարյանը Facebook–յան իր էջում։
Մահվան պատճառը չի նշվում։
Արման Նավասարդյանը ծնվել է1939թ.–ին Երևանում։ 1991–1993թթ.–ին զբաղեցրել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնը, այնուհետև իրականացրել է տարբեր դիվանագիտական առաքելություններ Ալժիրում, Սենեգալում, Ավստրիայում, Հունգարիայում, Լիբանանում։ Արման Նավասարդյանն ունեցել է Արտակարգ և լիազոր դեսպանի աստիճան։–0–