570.01
6.56
482.32
+21
Եղանակը Երևանում
Հայ

ՄԻՊ–ը նշել է ՀՀ պետական սահմանների հետ կապված խնդիրների հիմնական պատճառը

14:01
08 Հունիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ պետական սահմանների հետ կապված խնդիրների հիմնական պատճառներից է այն, որ Կառավարությունը սահմանային բնակիչների իրավունքներն ու առհասարակ` մարդու իրավունքները չի դնում քննարկումների ու որոշումների հիմքում: Այս մասին նշվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հայտարարության մեջ։ 

Դրա համար էլ Կառավարությունը ձախողում է իր պոզիտիվ պարտավորությունները, անթույլատրելի սխալներ է գործում իր քաղաքացիների իրավունքները և առաջնահերթ` սահմանային բնակչության բնականոն կյանքը երաշխավորելու հարցում: 

«Չի կարելի պետական սահմաններին վերաբերող բոլոր հարցերը քննարկել միայն քաղաքական ու ռազմական տեսանկյունից, այն էլ պայմանավորված պատերազմի հետևանքներով և ադրբեջանական իշխանությունների հայատյացության քաղաքականության պայմաններում: Հիմքում պետք է դնել մարդու և առաջնահերթ` սահմանային բնակիչների իրավունքները, սահմանային բնակչության բնականոն կյանքի պայմանները (կյանքի, սեփականության, արժանապտիվ ու անվտանգ ապրելու, երջանկության ձգտելու (pursuit of happiness) և այլ իրավունքներ): Այս դիրքերից առավել ուժեղ ենք նաև միջազգային հարթակներում: Այսպես շարունակվելու դեպքում թերություններն ու ձախողումները միայն ավելանալու են», – նշվում է Թաթոյանի հայտարարության մեջ: 

Թաթոյանը նաև նշում է, որ չպետք է մոռանալ, որ դելիմիտացիայի և դեմարկացիայի միջազգային պարտադիր սկզբունքներից են ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և իրավունքի գերակայությունը:–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:47
28 Հուլիսի 2021
Բացառիկ կադրեր հարձակման ենթարկված դիրքից (ՎԻԴԵՈ)
Ներկայացնում ենք բացառիկ կադրեր գիշերը հարձակման ենթարկված դիրքից․ՎԻԴԵՈ
21:32
28 Հուլիսի 2021
ՊՆ-ն հայտնում է Գեղարքունիքի հատվածում տիրող իրավիճակի մասին 
ՊՆ-ն հայտնում է Գեղարքունիքի հատվածում տիրող իրավիճակի մասին

21:20
28 Հուլիսի 2021
Եթե պատվաստանյութի արդյունավետությունը 6 ամսով է.բա արժի՞. քաղաքացիները` պատվաստումների մասին (ՎԻԴԵՈ)
Պատվաստվե՞լ, թե՞ ոչ. ի՞նչ են կարծում քաղաքացիները.ՎԻԴԵՈ
19:37
28 Հուլիսի 2021
Պուտինը ՌԴ ԱԽ-ի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
Պուտինը ՌԴ ԱԽ-ի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
18:25
28 Հուլիսի 2021
ԲԱՑԱՌԻԿ. վիրավոր զինծառայողները պատմում են գիշերվա մարտերի մասին (ՎԻԴԵՈ)
ԲԱՑԱՌԻԿ. վիրավոր զինծառայողները պատմում են գիշերվա մարտերի մասին.ՎԻԴԵՈ
16:05
28 Հուլիսի 2021
Ինչի՞ դիմաց եղավ հրադադարը, ովքե՞ր են զոհված տղաներն ու ի՞նչ վիճակում է վիրավոր զինվորը.ԳԼԽԱՎՈՐ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Ինչի՞ դիմաց եղավ հրադադարը, ովքե՞ր են զոհված տղաներն ու ի՞նչ վիճակում է վիրավոր զինվորը.ԳԼԽԱՎՈՐ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
14:51
28 Հուլիսի 2021
Այսօր զոհված Դավիթ Քոչարյանը Չինչին գյուղից էր, Արցախյան 44–օրյա պատերազմի մասնակից
Ննջի՛ր խաղաղությամբ, հերոս. այսօր զոհված Դավիթ Քոչարյանը Չինչին գյուղից էր, Արցախյան 44–օրյա պատերազմի մասնակից
14:41
28 Հուլիսի 2021
Երևանի կենտրոնում երթևեկի փոփոխություն կկատարվի (ՍԽԵՄԱ)
Երևանի կենտրոնում երթևեկի փոփոխություն կկատարվի.ՍԽԵՄԱ
14:17
28 Հուլիսի 2021
ՊՆ–ն հայտնում է սահմանին տիրող իրավիճակի մասին.վերջին սադրանքների հետևանքով ունենք 4 վիրավոր
ՊՆ–ն հայտնում է սահմանին տիրող իրավիճակի մասին.վերջին սադրանքների հետևանքով ունենք 4 վիրավոր
13:35
28 Հուլիսի 2021
«Ամեն ինչ սկսվել է գիշերը 3.40-ից, երբ փորձել են ներխուժել դիրքերից մեկը, որտեղ էլ զոհեր ենք ունեցել». Գեղարքունիքի մարզպետ
Սանոսյանը մանրամասնել է. սկզբում հարձակվել են Վերին Շորժայի վրա, հետո արդեն Սոթքից դեպի լճեր, ամբողջ երկայնքով փոխհրաձգություն է եղել
12:25
28 Հուլիսի 2021
Ադրբեջանի կրակոցների պատճառով Սոթքի ոսկու հանքավայրից հրատապ տարհանվել է 150 աշխատակից.ՄԻՊ
Ադրբեջանի կրակոցների պատճառով Սոթքի ոսկու հանքավայրից հրատապ տարհանվել է 150 աշխատակից
12:04
28 Հուլիսի 2021
ՊՆ–ն հայտնել է այսօր հակառակորդի սադրանքի հետևանքով զոհված զինծառայողների անունները
ՊՆ–ն հայտնել է այսօր հակառակորդի սադրանքի հետևանքով զոհված զինծառայողների անունները