408.89
6.49
394.87
+5
Եղանակը Երևանում
Հայ

ՄԻՊ-ն ամփոփել է ՀՀ խաղաղ բնակչության վրա Ադրբեջանի զինված հարձակման փաստերը. զինծառայողների խոշտանգումներ, մարմինների կտտանքներ (ԶԵԿՈՒՅՑ)

13:04
17 Սեպտեմբերի 2022

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն արտահերթ զեկույց է հրապարակել Հայաստանի Հանրապետության վրա ադրբեջանական զինված հարձակման հետևանքների վերաբերյալ։

Պաշտպանն իր զեկույցում ամփոփել ու վերլուծել է ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված պատերազմական հանցագործությունները, փաստագրել տեղահանված անձանց, բժշկական շտապօգնության մեքենաների ու լրագրողների թիրախավորման, երեխայի ու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խախտումների ապացույցները, ինչպես նաև ներկայացրել քաղաքացիական անձանց ու կենսական ենթակառուցվածքների թիրախավորման, անձանց հասցված գույքային ու շրջակա միջավայրին հասցված վնասների փաստերը։

Ինչպես նշվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի Facebook-յան էջում, հայ զինծառայողների նկատմամբ խոշտանգումների և անմարդկային ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, ինչպես նաև զոհված զինծառայողների մարմինների կտտանքների փաստերը վերլուծված են զեկույցի ոչ հրապարկման ենթակա հատվածում և պատշաճ կարգով ներկայացվել են միջազգային իրավասու կազմակերպություններին և դերակատարներին։

ՄԻՊ-ը նաև ներկայացրել է զեկույցի հայերեն և անգլերեն տարբերակների հղումները:

Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի մասին

Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ-ն հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել է ինտենսիվ կրակ վարել Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել է նաև հարվածային ԱԹՍ-ներ: Հայկական կողմի զոհերի թիվն այս պահի պաշտոնական տվյալներով 135 է, կան բազմաթիվ վիրավորներ: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 14-ին հայտնել էր, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:29
30 Նոյեմբերի 2022
ՀՀ ԶՈւ-ն կրակ չի բացել. Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածում
ՀՀ ԶՈւ-ն կրակ չի բացել. Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածում
21:15
30 Նոյեմբերի 2022
Մարուքյանը նշել է, թե Հայաստանի որ տարածքներն են օկուպացվել Ադրբեջանի կողմից
Մարուքյանը նշել է, թե Հայաստանի որ տարածքներն են օկուպացվել Ադրբեջանի կողմից
20:41
30 Նոյեմբերի 2022
Փաշինյանը նշել է Համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման երեք նպատակները
Փաշինյանը նշել է Համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման երեք նպատակները
20:28
30 Նոյեմբերի 2022
Հայաստանում վտանգավոր սննդամթերքի թողարկում է կասեցվել (ՖՈՏՈ)
Հայաստանում վտանգավոր սննդամթերքի թողարկում է կասեցվել. ՖՈՏՈ
17:34
30 Նոյեմբերի 2022
12 ժամ ջուր չի լինի Երևանի կենտրոնում և վարչական շրջաններից մեկում
12 ժամ ջուր չի լինի Երևանի կենտրոնում և վարչական շրջաններից մեկում
14:53
30 Նոյեմբերի 2022
10 ժամ փակ կլինի Երևանի կամուրջներից մեկի երթևեկը
10 ժամ փակ կլինի Երևանի կամուրջներից մեկի երթևեկը
13:41
30 Նոյեմբերի 2022
Ameria PhonePOS. Նոր հավելված` սմարթֆոնով անկանխիկ վճարումներ ստանալու համար (ՎԻԴԵՈ)
Ամերիաբանկը գործարկել է անհպում անկանխիկ վճարումների նոր գործիք` Ameria PhonePOS կամ ՀեռաPOS, որը հնարավորություն է տալիս սմարթֆոնը դարձնել POS տերմինալ և ստանալ վճարումներ ցանկացած վայրում` հարմար, արագ և հուսալի եղանակով
13:32
30 Նոյեմբերի 2022
Քրեական հետապնդում է հարուցվել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստեր նկատմամբ
Քրեական հետապնդում է հարուցվել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստեր նկատմամբ
11:37
30 Նոյեմբերի 2022
Սկսվել է Ադրբեջանի կողմից վերադարձրած հայ զինծառայողների 13 դիերի նույնականացման գործընթացը. ՔԿ
Սկսվել է Ադրբեջանի կողմից վերադարձրած հայ զինծառայողների 13 դիերի նույնականացման գործընթացը
10:47
30 Նոյեմբերի 2022
ՀՀ ԶՈւ-ում մեկնարկել են համալիր ստուգումներ
ՊՆ-ն զգուշացնում է ԶՈւ-ում մեկնարկած համալիր ստուգումների մասին
10:15
30 Նոյեմբերի 2022
«Շենգավիթ» ԲԿ-ում 33-ամյա ծննդկանի և նորածնի մահ է գրանցվել. ԲԿ-ն հանդես է եկել պարզաբանմամբ
«Շենգավիթ» ԲԿ-ում 33-ամյա ծննդկանի և նորածնի մահ է գրանցվել. ԲԿ-ն հանդես է եկել պարզաբանմամբ
20:47
29 Նոյեմբերի 2022
Էջմիածնում դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը
Էջմիածնում դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը