ՄԻՊ. ԱԺ շենքից զինվորական համազգեստով դիպուկահարների ներկայությունը պետության կողմից գործադրված անվտանգության անհամարժեք միջոց է (ՎԻԴԵՈ)
21:26
03 Մարտի 2021
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի աշխատակազմը ստացել է ահազանգեր առ այն, որ ՀՀ Ազգային ժողովի պատուհաններից բացահայտ երևում են դիպուկահարներ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող հավաքի ուղղությամբ:
«Արձանագրվել են նաև նման հրապարակային անհանգստություններ: Պաշտպանի աշխատակազմը դիտարկում է իրականացնում լրատվամիջոցներով և հավաքի վայրում, որտեղ առկա են նաև երեխաներ ու տարեցներ: ՀՀ Ազգային ժողովի շենքի պատուհաններից հրազենի բացահայտ ցուցադրությունը, այդ թվում՝ զինվորական համազգեստով դիպուկահարների ցուցադրական ներկայությունը խաղաղ հավաքին պետության կողմից գործադրված անվտանգության անհամարժեք միջոց է այս պահին Բաղրամյան պողոտայում առկա իրավիճակում», – նշել է Թաթոյանը:
ՄԻՊ–ի հայտարարության մեջ նաև նշվում է, որ պետությունը կարող է անվտանգության միջոցներ ձեռնարկել, բայց դրանք յուրաքանչյուր դեպքում պետք է հաշվի առնեն կոնկրետ իրավիճակը և չպետք է լինեն այնպիսին, որ ստանան խաղաղ հավաքին մասնակցությունը կանխող կամ անհանգստություն պատճառող բնույթ:–0–
Ի նշանավորումն իր նոր փաթեթավորման, լեգենդար հայկական կոնյակը ներկայացնում է «Մեկ երկնքի տակ» ֆիլմը՝ գեղարվեստական արտահայտման նոր եղանակ, որը պատմում է իրական կոնյակի հավերժական արժեքների մասին. ՖՈՏՈ
Հաճախորդները Visa Payment Ring–ի օգնությամբ կարող են արագ և հարմարավետ վճարել ապրանքների և ծառայությունների դիմաց` պարզապես մոտեցնելով մատանին անհպում վճարումներ ընդունող վճարային տերմինալին