ՄԻԵԴ–ը մերժել է Հրայր Թովմասյանի պահանջը` սառեցնել սահմանադրական փոփոխությունները

09.07.2020, 11:34
ՄԻԵԴ–ը մերժել է Հրայր Թովմասյանի պահանջը` սառեցնել սահմանադրական փոփոխությունները
ՄԻԵԴ–ը մերժել է Հրայր Թովմասյանի պահանջը` սառեցնել սահմանադրական փոփոխությունները
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրաժարվել է միջոցներ կիրառել ՍԴ դատավորների լիազորությունները պահպանելու համար։

Հունիսի 22-ին ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ամբողջությամբ ընդունեց ՍԴ-ն ցրելու նախագիծը: Փոփոխություններով առաջարկվում է Սահմանադրության 213–րդ հոդվածի նոր խմբագրություն, որով մասնավորապես առաջարկվում է 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների ժամկետը համարել ավարտված: Փոփոխությունների համաձայն, դադարեցվում են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և ՍԴ երեք դատավորների` Հրանտ Նազարյանի, Ֆելիքս Թոխյանի և Ալվինա Գյուլումյանի լիազորությունները, ովքեր պաշտոնավարում են ավելի քան 12 տարի։ Մնացած դատավորները կշարունակեն աշխատել մինչև ժամկետի ավարտը։ ՍԴ նոր դատավորը պետք է ընտրվի 6 տարի ժամկետով։

Թովմասյանն ու ՍԴ նախկին դատավորները դիմել են ՄԻԵԴ` վիճարկելով իրենց լիազորությունների դադարեցման օրինականությունը, ինչպես նաև պահանջելով, որպեսզի Ստրասբուրգի դատարանը Հայաստանի նկատմամբ կիրառի միջանկյալ միջոց, այսինքն` նրանց դիմումների քննարկման ընթացքում դադարեցվի ՍԴ ձևավորման գործընթացը։

Загружается новость ... "Лево"

ՄԻԵԴ–ի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ նշվում է, որ չորս դիմումատուները պահանջում են, որպեսզի Եվրոպական դատարանը հանձնարարի ՀՀ կառավարությանը սառեցնել սահմանադրական փոփոխությունների իրականացման գործընթացն ու պահպանի նրանց պաշտոնները;

«Դատարանը որոշեց մերժել հայցը, քանի որ այն դուրս է ՄԻԵԴ–ի 39–րդ կանոնակարգի կիրառման շրջանակից (միջոցի ապահովում), քանի որ այն կապված չէ ՄԻԵԴ–ի կողմից նախատեսված հիմնարար իրավունքին լուրջ և անուղղելի վնաս հասցնելու ռիսկի հետ», – նշվում է դատարանի հայտարարության մեջ։

ՄԻԵԴ–ից նշել են, որ նման հայցերը բավարարվում են միայն բացառիկ դեպքերում։ Չնայած հայցի մերժմանը, դատավորները կարող են ՄԻԵԴ–ում բողոքը քննելու հայց ներկայացնել։

Ըստ պարզաբանումների, ՄԻԵԴ–ը միջոցներ է ձեռնարկում ԵԽ անդամ պետությունների նկատմամբ միայն այն եզրահանգման դեպքում, որ նման միջոցների չձեռնարկման պարագայում հայցվորը կհայտնվի զգալի և անուղղելի վնասի իրական ռիսկի տակ։ Բողոքը ստանալու դեպքում ՄԻԵԴ–ը կարող է պարտավորեցնել պետությանն ընդունել որոշակի միջոցներ դատարանում գործը քննելու ընթացքում։ Որպես կանոն, դատարանը հանձնարարում է պետությանը ձեռնպահ մնալ այս կամ այն գործողություններից։–0–