ՄԻԵԴ–ը Ադրբեջանին մեկ շաբաթ ժամանակ է տվել երկու հայ զինծառայողների ապօրինի առևանգման մասին տեղեկություններ տրամադրելու համար
31.05.2023,
16:06
ՄԻԵԴ–ը Ադրբեջանին մեկ շաբաթ ժամանակ է տվել
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, Հայաստանի դիմումին ի պատասխանին, մեկ շաբաթ է տվել Ադրբեջանին երկու հայ զինծառայողների ապօրինի առևանգման մասին տեղեկություններ տրամադրելու համար։
Ինչպես հայտնել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը, ՀՀ կառավարության կողմից ավելի վաղ ներկայացված դիմումի հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայացրել է որոշում և պահանջել Ադրբեջանից մինչև սույն թվականի հունիսի 6-ը ներառյալ տրամադրել հետևյալ տեղեկությունը՝
Հիշեցնենք նաև, որ մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից, մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել էր: Մայիսի 27-ին ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որի մեջ եղել է նաև զինվորներից մեկին ամրակցված զենքը:
ՔԿ-ից ավելի ուշ հայտնել էին, որ նախնական տվյալներով՝ հակառակորդի զինված խումբը հատել է ՀՀ սահմանը և առևանգել զինծառայողներ Հարություն Յուրիկի Հովագիմյանին և Կարեն Աշոտի Ղազարյանին: ՔԿ-ում նախաձեռնվել է քրեական վարույթ:–0–

- Արդյո՞ք 2 զինծառայողները գերու կամ այլ կարգավիճակում գտնվում եմ Ադրբեջանի տիրապետության տակ:
- Եթե այո, Դատարանը Ադրբեջանից պահանջել է տրամադրել տեղեկություն զինծառայողների պահման պայմանների և բժշկական հետազոտությունների մասին: