Լուրեր են տարածվել Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղն Ադրբեջանին հանձնելու մասին, մարզպետարանը մեկնաբանում է
05.02.2021,
15:13
Լուրեր են տարածվել Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղն Ադրբեջանին հանձնելու մասին, մարզպետարանը մեկնաբանում է

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Արարատի մարզպետարանը հերքում է մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` մարզ կատարած այցի ընթացքում քննարկվել է Տիգրանաշեն բնակավայրն Ադրբեջանին հանձնելու հարցը։
Մարզպետարանը համապատասխան հաղորդագրությունը տարածել է Facebook–յան իր էջում։
«Հարգելի գործընկերներ, տեղեկացնում ենք, որ որոշ լրատվամիջոցներում հայտնված այն տեղեկությունը, թե փետրվարի 3-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի Արարատի մարզ կատարած այցելության ընթացքում քննարկվել է Տիգրանաշեն բնակավայրն առաջիկայում Ադրբեջանին հանձնելու մասին հարցը՝ իրականությանը չի համապատասխանում: Այցելության ժամանակ քննարկվել են բացառապես մարզում իրականացված և իրականացվելիք ծրագրերին վերաբերող հարցերի այն շրջանակը, որն ավելի վաղ ներկայացվել է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Խնդրում ենք այսուհետ չտարածել նման ապատեղեկատվություն և զերծ մնալ ներքին և արտաքին թշնամիների շահերը սպասարկելուց», – նշվում է մարզպետարանի հայտարարության մեջ:–0–