Լեգենդար հայկական կոնյակի «աստղերը» միավորում են (ՖՈՏՈ)
11:03
15 Մայիսի 2023
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Երևանի կոնյակի գործարանի մեծ ու համերաշխ ընտանիքը տոնեց հերթական փառահեղ հոբելյանը՝ Բերդի մասնաճյուղի 20-ամյակը: «Նովոստի-Արմենիա»-ն հենց տոնական միջոցառման վայրից ներկայացնում է փառահեղ օրվա բոլոր մանրամասները:
Convival Reunion
Ի շարս Արարատի և Արմավիրի մարզերում գտնվող մասնաճյուղերի, Երևանի կոնյակի գործարանը նաև Տավուշի մարզի Բերդ քաղաքում մասնաճյուղ ունի, որն այս տարի նշում է իր հիմնադրման 20-ամյակը։
20 տարի առաջ բացվելով որպես խաղողի մթերման կետ՝ այսօր Երևանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղը համայնքի կարևորագույն վայրերից է, լեգենդար ARARAT կոնյակների պատրաստման ակունքներից մեկը, որտեղ իրականացվում են կոնյակի արտադրության այնպիսի փուլեր, ինչպիսիք են խաղողի մթերումը, թորումը և հնացումը։
Հոբելյանական տարվան նվիրված միջոցառումների մեկնարկը տրվեց Երևանի կոնյակի գործարանի «Convivial Reunion» մշակութային շարքի հատուկ նախաձեռնությանբ, որի շրջանակներում մայիսի 12-ին ընկերության մասնաճյուղում տեղի ունեցավ «Ցանկապատ» ներկայացման այս թատերաշրջանի առաջնախաղը։
Ստեփան Զորյանի համանուն ստեղծագործության հիման վրա բեմադրված այս ներկայացումը նախորդ տարիներին հանդիսատեսին է ներկայացվել Սաղմոսավանքում և Հայաստանի այլ պատմամշակութային վայրերում` հուզական ապրումների վառ գունապնակի ներքո պատմելով առավել քան 100-ամյա իրադարձությունների մասին։
«Երևանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղի 20-րդ տարեդարձը այս մշակութային ձևաչափով նշանավորելու գաղափարը և այս ջերմ երեկոն համայնքի հետ կիսելը մեր երախտիքն է այն կամքին ու վարպետությանը, տոկունությանն ու բնությանը, որ հյուսում են սահմանամերձ մասնաճյուղի անսահման հմայքը»,- նշում է Երևանի կոնյակի գործարանի հասարակայնության հետ կապերի ղեկավար Զարուհի Սարիբեկյանը։
2018 թվականին մեկնարկած «Convivial Reunion» միջոցառումների շարքը միավորում է Երևանի կոնյակի գործարանի աշխատակիցներին` մշակութային տարբեր փորձառությունների շուրջ։ Այն իր բնույթով ամփոփում է ընկերության Convivialité գաղափարը՝ աշխատանքի լուսանցքներում միմյանց հետ կիսելու հագեցած և ջերմ պահեր ստեղծելով։
Արդեն իսկ ավանդույթ դարձած միջոցառումների շարքն ունի բազմաժանր մոտեցում. Երևանի կոնյակի գործարանի աշխատակիցները հասցրել են բացահայտել գորգագործության արվեստը` Մեգերյան Կարպետում, գեղանկարչության վարպետության վառ եզրերը` Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում, հին ձեռագրերի և մատենագրության ժառանգությունը` Մատենադարանում, ինչպես նաև Երվանդ Քոչարի քանդակների գաղտնիքներն, Արամ Խաչատրյանի ստեղծագործական ուղին և այլն։
Պրեմիում դասի սպիրտ՝ սիրով Տավուշից
«Մասնաճյուղը հիմնվել է 2003թ.-ին: Մինչև 2009թ.-ն մթերվել է խաղող, որից ստացված գինենյութը տեղափոխվում էր մեր գործարանի մյուս մասնաճյուղեր: 2009թ.-ին կառուցվել է թորման արտադրամասը, 2010թ.-ին ամբողջությամբ վերազինվել է խաղողի վերամշակման արտադրամասը, ինչը թույլ տվեց լավացնել որակը: 2012թ.-ին կառուցվել է հնացման մառանը», - պատմում է ԵԿԳ-ի «Բերդ» մասնաճյուղի կառավարիչ Գարիկ Վարդանյանը:
Նրա խոսքով, մասնաճյուղն ունի կարևոր ռազմավարական նշանակություն: Մասնաճյուղը հիմնական ունի 18 աշխատակից, խաղողի մթերման ժամանակ մասնաճյուղը ընդունում է ևս մոտ18-ը աշխատակից, մթերման պայմանագրեր են կնքված 800 խաղողագործների հետ: Գործարանը ձեռք է բերում Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչների գրեթե ողջ խաղողը (95%):
«Մարզն առանձնանում է նրանով, որ այստեղ չկա ցրտահարության վտանգ, քանի որ կլիման ավելի մեղմ է: Այլ գործոններից է որակը: Այստեղ աճող խաղողն ավելի որակյալ է կոնյակի սպիրտ ստանալու համար: Մեր մասնաճյուղն արտադրում է ամենամեծ քանակությամբ պրեմիում դասի սպիրտը: Մթերվող խաղողի որակը տարեցտարի բարձրանում է», - նշում է Վարդանյանը՝ միաժամանակ հավելելով, որ մասնաճյուղի առաջնահերթ առաքելությունն է օգնել սահմանամերձ գյուղերի բնակիչներին:
Տավուշի կոնյակի սպիրտը լավագույնն է
«Կոնյակի գործարանի մասնաճյուղը նպաստում է տեղական գյուղատնտեսության և գինեգործության ավանդույթների զարգացմանը: Այն նաև մեծ նշանակություն ունի այն առումով, որ տեղացիները կրկին համոզվում են, որ իրենց արտադրանքն ամբողջությամբ կիրացվի», - նշում է Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը:
Նա նաև պատասխանեց «Նովոստի-Արմենիա»-ի այն հարցին, թե ինչ ալկոհոլային խմիչք է նախընտրում:
«Միանշանակ տեղական արտադրության կոնյակ և գինի: Դա խոստովանում են նաև մեր օտարերկրյա հյուրերը», - ասաց Հակոբյանը:
Պատմությունը կրկնվում է
«Ցանկապատ» ներկայացումը դարձավ ԵԿԳ-ի նվերը Բերդի բնակիչներին: Ներկայացման գլխավոր դերակատարն էր հայտնի դերասան Մկոն՝ Մկրտիչ Արզումանյանը: Տպավորիչ և հուզիչ բեմադրությունը ներկայացնում էր մի դրվագ՝ Հայաստանի պատմությունից, երբ 1920 թվականին Կարսի բնակիչները, թուրքերի դեմ միավորվելու փոխարեն, մի քանի թիզ հողի համար պատերազմում են միմյանց դեմ՝ տեղաշարժելով ցանկապատը:
«Սա շատ արդիական ներկայացում է: Վերջում մենք բոլորս հուզվեցինք, քանի որ շատ բարդ է ամեն անգամ վերապրել այս թեման: Այն հոգեհարազատ է և մոտ է բոլորիս: Ինձ թվում է, որ բեմադրությունը դիպչում է հանդիսատեսի հոգու ամենանվիրական լարերին: Սա մեր գործն է՝ ուղարկել նման ուղերձներ», - նշեց Մկոն:–0–
Երևանի նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» կուսակցությունից քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը գնում է Երևանի ավագանու նոր ընտրությունների
Ռուբեն Վարդանյանը կինը հայտնել է, որ Վարդանյանը ձերբակալվել և գերեվարվել է ադրբեջանական իշխանությունների կողմից սահմանին, երբ փորձում էր հազարավոր այլ հայերի հետ հեռանալ Արցախից