Լարված իրավիճակ կառավարության 3–րդ մասնաշենքի մոտ. ոստիկանները բերման են ենթարկում ցուցարարներին

30.05.2022, 12:38
Լարված իրավիճակ կառավարության 3–րդ մասնաշենքի մոտ. ոստիկանները բերման են ենթարկում ցուցարարներին
Լարված իրավիճակ կառավարության 3–րդ մասնաշենքի մոտ. ոստիկանները բերման են ենթարկում ցուցարարներին
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի./Նովոստի–Արմենիա/. «Դիմադրություն» շարժման մասնակիցները փորձում են մտնել Հանրապետության Հրապարակի մոտակայքում գտնվող կառավարության 3–րդ մասնաշենք։ Ոստիկանները խոչընդոտում են նրանց, իրավիճակը լարված է։

Ոստիկանները բերման է ենթարկում ակցիայի մասնակիցներին։

Ցուցարարներից մեկի ինքնազգացողությունը վատացավ, նա կորցրեց գիտակցությունը, նրան դուրս բերեցին ամբոխից։

«Դիմադրություն» շարժումն այսօր առավոտյան երթով շարժվում է դեպի տարբեր նախարարություններ և պետական գերատեսչություններ` իմանալու համար հասարակության և պաշտոնյաների դիրքորոշումը ընդդիմության հայտարարության բոլոր կետերի վերաբերյալ, որով «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հունիսի 3–ին նախաձեռնել են ԱԺ արտահերթ նիստ։

Հայտարարության համաձայն, Հայաստանն աջակցելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման և միջազգային ճանաչման իրավունքի լիարժեք կատարմանը։ Հայաստանի համար անընդունելի է ղարաբաղյան հակամարտության կարգավորման որևէ վերջնական տարբերակ, որի արդյունքում Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում։

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» իշխանական խմբակցությունը հրաժարվել է մասնակցել ընդդիմության նախաձեռնած արտահերթ նիստին, որը նվիրված է հայ–ադրբեջանական և հայ–թուրքական հարաբերություններին։–0–