Լարված իրավիճակ ԿԳՄՍՆ–ի մոտ. ոստիկանությունը բերման է ենթարկել Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ակտիվիստներին (ՎԻԴԵՈ)
25.08.2020,
15:24
Լարված իրավիճակ ԿԳՄՍՆ–ի մոտ. ոստիկանությունը բերման է ենթարկել Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ակտիվիստներին. ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շենքի մոտ այսօր շարունակվել է նախօրեին մեկնարկած «Կամք» նախաձեռնության բողոքի ակցիան։ Ակտիվիստները պահանջում են նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։
Շենքի մոտ հավաքված մոտ 15 ակտիվիստներ բղավում էին «Արայիկ, հեռացիր» և բարձրաձայն իրենց դժգոհությունն էին հայտնում։ Նրանք թռուցիկներ էին բաժանում` կոչ անելով քաղաքացիներին օգոստոսի 28–ին ժամը 13։00–ին միանալ իրենց բողոքի ակցիային։
Ակցիայի անցկացման կարգին հետևող ոստիկանները դիմում էին ակտիվիստներին` պահանջելով հետևել պարետատան կողմից սահմանված կանոններին ու պարտադիր կրել դիմակ։ Սակայն ակտիվիստները նշում էին, որ չեն կարող դիմակ կրել առողջական վիճակի պատճառով, ջուր են խմում կամ արդեն տուգանվել են։
Արդյունքում, բոլոր ակտիվիստները, դրսևորելով համերաշխություն իրենց կողմնակիցների նկատմամբ, սկսեցին պահանջել, որպեսզի ոստիկանները տուգանեն իրենց` բղավելով «Տուգանիր, տուգանիր» և մեկնելով անձնագրերը։ Ակտիվիստներից ոմանք տուգանվեցին։
Ակցիայի ընթացքում իրավիճակը սկսեց լարվել։ Ակտիվիստների և ոստիկանների միջև տեղի ունեցավ բախում։ Ակցիայի մասնակիցները բերման ենթարկվեցին։ Բերման ենթարկվեց նաև «Կամք» ՀԿ–ի առաջնորդ Վահագն Չախալյանը։
Վերջին շրջանում հաճախ են հնչում պահանջներ Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին։ Մասնավորապես, նման պահանջ ներկայացնելու սպառնալիքներ են հնչեցրել բուհ չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները։ Հարությունյանի գործելաոճը քննադատում են նաև ընդդիմադիր պատգամավորները։–0–
Загружается новость ... "Лево"