ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Գեղարքունիքի մարզի կողմից Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի, իսկ Վայոց ձորի մարզի կողմից՝ դժվարանցանելի՝ բեռնատարների համար։
«Մեղրու սար» և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար:
Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են բեռնատարների համար:
Տիգրանաշենի ոլորաններում, Սիսիան-Գորիս, Թալին-Մաստարա-Լանջիկ, Գեղարքունիքի և Լոռու մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Վարդենյաց լեռնանցքում, Ամասիայի տարածաշրջանում, «Մեղրու սար» և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածներում, Ջերմուկ, Չարենցավան, Հրազդան քաղաքներում տեղում է ձյուն։
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում