439.88
4.45
403.71
-1
Եղանակը Երևանում
Հայ

ԼՀԿ–ական պատգամավոր. մեր վարչապետը Ստեփանակերտ չի այցելում, էդ ձեռքներդ լվացի՞ք Արցախից

13:34
03 Փետրվարի 2021

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ԼՀԿ–ական պատգամավոր Տարոն Սիմոնյանն այսօր ԱԺ–ում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախ չայցելելու հարցին ու նշել, որ կառավարությունը, կարծես, ձեռքերը լվացել է Արցախից։

«Ինձ մոտ տպավորություն է առաջացել, որ մինչև սեպտեմբերի 27-ն առկա իրավիճակում մենք էինք խոչընդոտը տարածաշրջանում աևտրային, տնտեսական հարաբերությունների զարգացման հետ կապված, հիմա կարծեք թե շատ գործընկերներ այս դահլիճում նստած կարծում են, որ քանի որ ամեն ինչ ավարտվեց, բոլորս կարող ենք խոսել տարածաշրջանում անվտանգության, առևտուր անելու, տնտեսական հարաբերությունները զարգացնելու մասին», – նշեց Սիմոնյանը:

«Հայաստանն էր, հա՞, ամբողջ խոչընդոտը իր վրա վերցրել»,-հարցադրում արեց նա՝ հավելելով, որ իրականում Ադրբեջանը ահաբեկչական պետություն է, պատերազմական հանցագործություններ է կատարում, ամբողջ ռազմաքաղաքական ղեկավարությունը միջազգային հանցագործների հավաքածու է:

Տարոն Սիմոնյանը նաև նշեց, որ եթե չի սխալվում կառավարության անդամներից միայն մեկն էր գնացել Արցախի Հանրապետություն վերջին շրջանում, իսկ վարչապետը չի այցելում Ստեփանակերտ՝ տեսնելու համար այնտեղ ինչ է կատարվում:

«Ադրբեջանի նախագահն այցելում է Շուշի, մեր վարչապետը Ստեփանակերտ չի այցելում: Երեք ամիս է անցել, Հայաստանի Հանրապետության ֆինանսավորմամբ մի տուն չի կառուցվել Արցախում: Հայաստանի Հանրապետությունը Արցախի բնակիչների ֆիզիկական անվտանգության երաշխավորը չէ՞ր, սոցիալական պայմաններով զբաղվողը չէ՞ր, էդ ձեռքներդ լվացի՞ք էլի փաստորեն Արցախից: Անընդունելի է ձեր վարքագիծը, հարգելի՛ իշխանական պատգամավորներ եւ կառավարություն, օր առաջ վերանայեք ձեր քաղաքականությունը: Գիտակցեք, որ առանց Արցախի Հայաստան չկա, առանց Հայաստանի Արցախ չկա»,-նկատեց Սիմոնյանը:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:50
08 Մարտի 2024
Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է տրանսպորտի թարմացված սակագները
Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է տրանսպորտի թարմացված սակագները
13:30
07 Մարտի 2024
Փաշինյանն առաջին անգամ մեկնաբանել է Քերոբյանի պաշտոնանկությունը
Փաշինյանն առաջին անգամ մեկնաբանել է Վահան Քերոբյանի պաշտոնանկությունը
12:23
07 Մարտի 2024
Երկու օր մասամբ փակ է լինելու Երևանի գլխավոր պողոտաներից մեկը (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն․ Երևանի գլխավոր պողոտաներից մեկը երկու օր մասամբ փակ է լինելու․ ՍԽԵՄԱ
10:45
07 Մարտի 2024
Գիժ մարտը Հայաստանում․ մի շարք շրջաններում առատ ձյուն է տեղում (ՎԻԴԵՈ)
Գիժ մարտը Հայաստանում․ մի շարք շրջաններում առատ ձյուն է տեղում․ ՎԻԴԵՈ
10:27
07 Մարտի 2024
Փրկարարները հայտնաբերել են Արագած լեռը բարձրացած 20–ամյա երիտասարդին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արագած լեռը  բարձրացած 20–ամյա երիտասարդը հոսպիտալացվել է․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
21:15
06 Մարտի 2024
Աշխատակիցը երեք տարի շարունակ դպրոցից հափշտակել է 28մլն դրամ․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Աշխատակիցը երեք տարի շարունակ դպրոցից հափշտակել է 28մլն դրամ

20:41
06 Մարտի 2024
Կոնվերս Բանկ. Հաճախորդների կարծիքը և կարիքների բավարարումը առաջնահերթություն է
Կոնվերս Բանկը մեկնարկել է հաճախորդների գոհունակության հարցումներ, որի արդյունքները ծառայելու են Բանկում սպասարկման որակի բարելավմանը
16:07
06 Մարտի 2024
Սպասվում է քամու ուժգնացում, օդի ջերմաստիճանը կնվազի 3–5 աստիճանով
Օդի ջերմաստիճանը կնվազի 3–5 աստիճանով
15:31
06 Մարտի 2024
Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
14:29
06 Մարտի 2024
Պապիկյանը պաշտոնական այցով մեկնել է Իրան
Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով մեկնել է Իրան
14:22
06 Մարտի 2024
Բիբլոս Բանկ Արմենիան՝ կրկին CaseKey մրցույթի գլխավոր գործընկեր
CaseKey 2024-ը կմեկնարկի մայիսին: 6-ամսյա կրթական ծրագրին ներգրավված կլինեն hայաստանյան բիզնեսի առաջատար ներկայացուցիչներ ու խորհրդատվական ընկերություններ