ԼՂ–ից բռնի տեղահանված ուսուցիչները կարող են իրենց տվյալները ներկայացնել ԿԳՄՍ նախարարություն
02.10.2023,
12:45
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչները կարող են իրենց տվյալները ներկայացնել ԿԳՄՍ նախարարություն
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչները կարող են իրենց տվյալները ներկայացնել ԿԳՄՍ նախարարություն՝ secretariat@escs.am էլեկտրոնային հասցեով։
Ինչպես հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, տվյալների հավաքագրումից հետո կկազմակերպվեն լրացուցիչ աջակցության ծրագրեր՝ նրանց ընդգրկումը կրթական համակարգում ապահովելու նպատակով։
Տեղեկատվության համար կարող եք զանգահարել ԿԳՄՍ նախարարության Թեժ գիծ՝ 010-599-600։–0–