Կթանկանա՞ ջրի սակագինը 2020թ.–ին. մեկնաբանում է ՀԾԿՀ–ն

04.11.2019, 20:47
Կթանկանա՞ ջրի սակագինը 2020թ.–ին. մեկնաբանում է ՀԾԿՀ–ն:
Կթանկանա՞ ջրի սակագինը 2020թ.–ին. մեկնաբանում է ՀԾԿՀ–ն

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ջրամատակարարման ներկա սակագինը կհաստատվի 2020թ.–ին, երկուշաբթի լրագրողներին հայտարարեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Գարեգին Բաղրամյանը։

«Արդեն հիմա կարող եմ տեղեկացնել, որ ջրի գործող սակագինը կպահպանվի, և թանկացում չի լինի։ Սուբսիդավորման շնորհիվ, ջրի 1 խորանարդ մետրի համար մեր քաղաքացիները կվճարեն 180 դրամ», – ասաց Բաղրամյանը։

Նրա խոսքով, «Veolia Jur»–ը (ջրամատակարարման և ջրահեռացման օպերատորը, խմբգր.) ամեն տարի ՀԾԿՀ–ին ներկայացնում է սակագնի հայտ` հաշվի առնելով ջրի բազիսային գինն ու դրա հետ կապված գործոնները։

«Veolia Jur»–ի մանրածառ ծառայությունների սակագինը 2018թ.–ի հունվարի 1–ից կազմում է 191,414 դրամ մեկ խորանարդ մետրի համար։ Այս գումարից ջրամատակարարման սակագինը կազմում է 162,702 դրամ, ջրահեռացման սակագինը` 28,712 դրամ մեկ խորանարդ մետրի համար (բոլոր գները ներկայացված են ԱԱՀ–ով)։–0–