ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Հանրապետության հրապարակի ջրային շոուի ժամերը կփոխվեն։
Ինչպես հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, մայիսի 28-ից Հանրապետության հրապարակի ջրային շոուն կլինի ժամը 21:00-23:00-ն։
«Հարգելի համաքաղաքացիներ, մայիսի 28-ից Հանրապետության հրապարակի գունաերաժշտական շատրվանների ժամանակացույցում կկատարվեն փոփոխություններ: Ջրային շոուն կմեկնարկի ժամը 21:00-ից և կշարունակվի մինչև 23:00-ն: Տեխնիկական-սանիտարական օրն այսուհետ երեքշաբթի օրվա փոխարեն կտեղափոխվի երկուշաբթի», – նշել են գերատեսչության մամուլի ծառայությունից:–0–