Քիմ Քարդաշյան. «Ես երբեք չեմ հանձնվի Հայոց ցեղասպահության ճանաչման հարցում»
08.10.2019,
15:58
Քիմ Քարդաշյանն այսօր Երևանում նշել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը քննարկել է ԱՄՆ նախագահի վարչակազմի հետ։

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն այսօր Երևանում նշել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը քննարկել է ԱՄՆ նախագահի վարչակազմի հետ։
Загружается новость ... "Лево"
«Ճանաչումն իմ նպատակն է, և ես երբեք չեմ հանձնվի», – ասել է Քարդաշյանը` պատասխանելով այն հարցին, թե ինչ ջանքեր է գործադրում Հայոց ցեղասպանության ճանաչման և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ այդ հարցի քննարկման ուղղությամբ։
Նա նշել է, որ կանոնավոր կերպով բարձրացնում է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, այդ թվում` Սպիտակ տանը։
«Ես քննարկել եմ դա նաև Սպիտակ տանը։ Այս թեմայով անձնական զրույց չեմ ունեցել նախագահի հետ, սակայն քննարկել եմ դա խորհրդականների հետ», – նշել է Քարդաշյանը։–0–