417.56
6.33
395.3
+5
Եղանակը Երևանում
Հայ

Կհստակեցվի հեռավար կրթության կազմակերպման գործընթացը. նախագիծ է քննարկման ներկայացվել

22:01
23 Նոյեմբերի 2022

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար (դիստանցիոն) կրթության կազմակերպման կարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, հաղորդում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն:

Համաձայն հիմնավորման՝ գործող կարգավորումներում նախատեսված չէ դասերը հեռավար իրականացնելու դեպքում ավարտական քննությունները հեռավար կազմակերպելու հնարավորությունը: Նոր կարգավորմամբ՝ նախատեսվել է դրույթ, համաձայն որի՝ կրթության շարունակականությունն ապահովելու համար հանրակրթական հիմնական կրթական ծրագրերով հեռավար ուսուցումը կարող է կազմակերպվել նաև այն դեպքում, երբ ուսուցիչն ունի առկա ուսուցումն անհնարին դարձնող բուժման կարիք, որի ժամանակ ուսուցչի կողմից իր դպրոցի սովորողների համար կարող է իրականացվել առավելագույնը 10 աշխատանքային օր տևողությամբ հեռավար դասավանդում:

Նախագծով հստակեցվել է նաև, որ հեռավար ուսուցման ժամանակ 20 և ավելի աշակերտներից կազմված դասարանների դեպքում դասարանները կիսվում են: Սահմանվել է, որ հեռավար դասերի վերահսկողությունն իրականացնում է դպրոցի տնօրենի հրամանով նշանակված պատասխանատուն:

Գործող կարգից հանվել են հեռավար ուսուցման համալիր կայքէջի լատինատառ հղումները, քանի որ հետագայում հնարավոր է հղումներում կատարվեն փոփոխություններ, որոնք իրավական ակտի հետ կառաջացնեն անհամապատասխանություն:

Այսպիսով՝ առաջարկվող փոփոխությամբ խնդրահարույց հարցերը պարզեցվել են, որոնց շնորհիվ հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար (դիստանցիոն) կրթության կազմակերպման գործընթացը կիրականացվի ավելի հստակեցված ընթացակարգով:

Քաղաքացիները և շահառու խմբերը իրենց առաջարկություններն ու դիտողությունները կարող են ներկայացնել մինչև դեկտեմբերի 3-ը:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:37
10 Դեկտեմբերի 2022
Անձնագրերի և վիզաների բաժիններ հնարավոր կլինի դիմել միայն էլեկտրոնային հերթագրումով (ՎԻԴԵՈ)
Անձնագրերի և վիզաների բաժիններ հնարավոր կլինի դիմել միայն էլեկտրոնային հերթագրումով. ՎԻԴԵՈ
21:07
09 Դեկտեմբերի 2022
Մալենան դարձել է UNICEF-ի ազգային դեսպան (ՖՈՏՈ)
Հայաստանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթին ընդառաջ, ՅՈՒՆԻՍԵՖ-ը ազգային դեսպան է նշանակել 2021 թվականի մրցույթի հաղթող Մալենային. ՖՈՏՈ
16:50
09 Դեկտեմբերի 2022
ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների միջև ռազմական համագործակցության 2023թ. ծրագիր է ստորագրվել
ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների միջև ռազմական համագործակցության 2023թ. ծրագիր է ստորագրվել
15:58
09 Դեկտեմբերի 2022
Երևանի կոնյակի գործարանի ARARAT թանգարանում բաց դռների օր է կազմակերպվելու
Բաց դռներն առջևում են․․․ ARARAT թանգարանը սիրով հրավիրում է բոլորին կատարելու բացահայտումներով լի ճամփորդություն դեպի ARARAT հայկական կոնյակների աշխարհ
15:52
09 Դեկտեմբերի 2022
Երևանի կենտրոնում մեկնարկում են տոնական համերգային ծրագրեր, գլխավոր տոնական համերգը տեղի կունենա Ամանորյա գիշերը
Երևանի կենտրոնում մեկնարկում են տոնական համերգային ծրագրեր, գլխավոր տոնական համերգը տեղի կունենա Ամանորյա գիշերը
12:29
09 Դեկտեմբերի 2022
Fitch Ratings-ը վերահաստատել է Արդշինբանկի վարկանիշը «B+» մակարդակում և բարձրացրել վարկանիշի հեռանկարը «Կայուն»-ի
Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Արդշինբանկի արտարժույթով երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի վարկանիշը «B+» մակարդակում
19:41
08 Դեկտեմբերի 2022
Ավարտվել է նոյեմբերի 28-ին հայկական կողմին վերադարձված 13 զինծառայողների դիերի նույնականացման գործընթացը. ՔԿ
Անհայտ է մնում սեպտեմբերյան գործողություններին մասնակցած 3 զինծառայողների գտնվելու վայրը
16:40
08 Դեկտեմբերի 2022
Ժամանակ առ ժամանակ փակ են լինելու Աթենքի փողոցն ու Ծիծեռնակաբերդի խճուղին. ոստիկանությունը զգուշացնում է (ՎԻԴԵՈ)
Փակ են լինելու Աթենքի փողոցն ու Ծիծեռնակաբերդի խճուղին. ոստիկանությունը զգուշացնում է. ՎԻԴԵՈ
14:59
08 Դեկտեմբերի 2022
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազները քննարկել են հայ ռազմագերիների վերադարձը
ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է, որ Ադրբեջանում շարունակում են պահվել հայ ռազմագերիներ: Այս վարքագիծը ոչ մի կերպ չի նպաստում եռակողմ հայտարարության նպատակների իրականացմանը
20:41
07 Դեկտեմբերի 2022
Երևանի ալրաղացի շենքում պայթեցման աշխատանքներ են իրականացվելու. ԱԻՆ-ը հորդորում է չանհանգստանալ
Վաղը Երևանի ալրաղացի շենքում պայթեցման աշխատանքներ են իրականացվելու
20:18
07 Դեկտեմբերի 2022
Բադասյանն ու ԱՄՆ մաքսային և սահմանային պաշտպանության ծառայության ղեկավարը կարևորվել է երկու երկրների միջև մաքսային հարցերով համագործակցության պայմանագիր կնքելու հարցը
Հանդիպման ընթացքում կողմերը պատրաստակամություն են հայտնել՝ ակտիվացնելու գործուն քայլերը մաքսային ոլորտում փոխհամագործակցության ընդլայնման ուղղությամբ
19:48
07 Դեկտեմբերի 2022
Պայմանագրային զինծառայողները կկարողանան ծառայել իրենց բնակության վայրերի մոտ
Պաշտպանության նախարարը հայտնեց, որ պայմանագրային զինծառայողները կկարողանան ծառայել իրենց բնակության վայրերի մոտ