425.9
7.41
407.52
+23
Եղանակը Երևանում
Հայ

Խստացում և հետաձգում. երթևեկի կանոնների խախտման համար տուգանային միավորների համակարգում փոփոխություններ են նախատեսված

13:36
09 Դեկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/.  ՀՀ ԱԺ–ն չորեքշաբթի առաջին ընթերցմամբ ընդունեց «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում նախատեսված փոփոխությունները, որոնք վերաբերում են երթևեկության կանոնների խախտման տուգանային միավորների համակարգի փոփոխություններին։

Ինչպես փոփոխությունները ներկայացնելիս նշեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը, նախագծի նպատակն է ապահովել ճանապարհային երթևեկության ոլորտում կատարվող իրավախախտումների համար կիրառվող տուգանային միավորների համակարգի ամբողջական գործարկումը, կանխարգելել ճանապարհային երթևեկության կանոնների հնարավոր խախտումները:

«Միավորների համակարգի ներդրումից հետո գործնականում ի հայտ եկան խնդիրներ, կա դրանց լրացուցիչ կարգավորման անհրաժեշտություն, ինչը և իրականացվում է (սույն նախագծով, խմբգր.)», – ասաց Ֆիդանյանը։

Загружается новость ... "Право"

Նա մասնավորապես նշեց, որ ըստ փոփոխությունների` տրանսպորտային միջոցների վրա լուսային և ձայնային կաննոները խախտելը հկանգեցնի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկման՝ 1 տարի ժամկետով, իսկ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի նկատմամբ՝ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով՝ բոլոր դեպքերում առկայծող փարոսիկների և հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումների բռնագրավմամբ:

Նրա խոսքով, առանց հաշվառման համարանիշի, կեղծված կամ փոխարինված հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցներ վարելն առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկ տարի ժամկետով, առաջարկվում է ավելացնել այն փոփոխությունը, ըստ որի՝ տրանսպորտային միջոցը տնօրինողի կողմից հաշվառման համարանիշն այլ անձի հանձնելն առաջացնի տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Փոխոստիկանապետի խոսքով, 200 հազար դրամի տուգանք է նախատեսվում նաև ոստիկանի կողմից օրենքով սահմանված կարգով ներկայացված պահանջի դիտավորյալ չկատարման դեպքում, որը վերաբերում է առանց վարորդական իրավունքի անձի կողմից տրանսպորտային միջոցը կանգնեցնելուն։

Առանց վարորդական իրավունքի անձի կողմից 81կմ/ժ և ավել արագությունը գերազանցելու դեպքում սահմանվում է 200 հազար դրամի տուգանք։

«Հետաձգվում է նաև ՃՈ–ի կողմից ֆիքսված խախտումների դեպքում տուգանային միավորների կիրառումը, քանի որ դրանց կիրառման համար անհրաժեշտ են որոշակի տեխնիկական և կառուցվածքային փոփոխություններ», – ասաց Ֆիդանյանը։


Նրա խոսքով, այդ դրույթը հետաձգվում է մինչև 2022թ.–ի առաջին կիսամյակի վերջ, մինչ այդ տուգանային միավորը, որպես վարչական միջոց, կիրառվելու է միայն տեսասարքերի և լուսասարքերի կողմից խախտումը ֆիքսելու դեպքում։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:28
05 Հուլիսի 2022
ՊՆ-ն հաստատում է. Ադրբեջանը խոշոր տրամաչափի զենքից կրակ է բացել հայկական դիրքերի ու գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ
ՊՆ-ն հաստատում է. Ադրբեջանը խոշոր տրամաչափի զենքից կրակ է բացել հայկական դիրքերի ու գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ
13:48
05 Հուլիսի 2022
Ադրբեջանը մոտ 10 րոպե ինտենսիվությամբ կրակ է բացել հայկական գյուղի ուղղությամբ
Ադրբեջանը մոտ 10 րոպե ինտենսիվությամբ կրակ է բացել հայկական գյուղի ուղղությամբ
10:15
05 Հուլիսի 2022
Հայաստանն այսօր նշում է Սահմանադրության օրը
Հայաստանն այսօր` հուլիսի 5–ին, նշում է Սահմանադրության օրն ու Պետական խորհրդանիշերի օրը: Այսօր երկրում ոչ աշխատանքային օր է
15:07
04 Հուլիսի 2022
Դասական կոնյակի վառ եզրերը ARARAT-ի համահոտային հավաքածուի նոր խմիչքում
ARARAT Cherry՝ լեգենդար ARARAT-ի նոր եզրը, որը արտացոլում է հայկական կոնյակի պերճանքն ու ծաղկման, բնության առատաձեռնության և զմայլվելու, թերևս, ամենատարածված խորհրդանիշը
14:09
04 Հուլիսի 2022
Հայաստանում աճում է կորոնավիրուսի օրական դեպքերի թիվը. թարմ տվյալներ են ներկայացվել
Հայաստանում աճում է կորոնավիրուսի օրական դեպքերի թիվը. թարմ տվյալներ են ներկայացվել
13:46
04 Հուլիսի 2022
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցը համալրվել է նորագույն սերնդի գաստրոսկոպիկ համակարգով
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցը համալրվել է նորագույն սերնդի գաստրոսկոպիկ համակարգով
13:13
04 Հուլիսի 2022
«Այն ինչ ունի սկիզբ, ունի նաև վերջ». Արթուր Ղազինյանը հայտարարություն է տարածել
«Այն ինչ ունի սկիզբ, ունի նաև վերջ». Արթուր Ղազինյանը հայտարարություն է տարածել
10:13
04 Հուլիսի 2022
ՊՆ-ն քիչ առաջ հաղորդագրություն է տարածել
ՊՆ-ն քիչ առաջ հաղորդագրություն է տարածել' ներկայացնելով սահմանային իրավիճակը
15:54
02 Հուլիսի 2022
Հայտնի է, թե երբ կսկսվի հուլիս ամսվա կենսաթոշակների վճարումը
Հայտնի է, թե երբ կսկսվի հուլիս ամսվա կենսաթոշակների վճարումը
20:24
01 Հուլիսի 2022
Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական է տվել սկանդալից հետո
Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական է տվել սկանդալից հետո
16:11
01 Հուլիսի 2022
Հայաստանում այսօրվանից մեկնարկում է անկանխիկ գործարքների դեպքում՝ կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագիրը
Հայաստանում այսօրվանից մեկնարկում է անկանխիկ գործարքների դեպքում՝ կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագիրը
15:35
01 Հուլիսի 2022
Արմեն Գևորգյանը հրաժարական է տվել
Արմեն Գևորգյանը հրաժարական է տվել