Խոսել ենք ՌԴ գործընկերների հետ, ասում են` մի հատ դուք ձեր երկրում լուծեք խնդիրը. Զոհրաբյանը` կարանտինի ու սահմանների բացման մասին (ՎԻԴԵՈ)
16:11
04 Սեպտեմբերի 2020
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ԲՀԿ–ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր ԱԺ–ում նիստի ժամանակ հայտարարեց, որ ԲՀԿ–ն դեմ է Հայաստանում կարանտին սահմանող օրինագծին։
Հայաստանում առաջարկվում է ներդնել նոր իրավական ռեժիմ` կարանտին, որը թույլ կտա չեղարկել 2020թ.–ի մարտից գործող արտակարգ դրության ռեժմը։
Պատգամավորներն այսօր հավաքվել էին արտահերթ նիստի, նրանց էր ներկայացվել արտակարգ դրության ռեժիմին, սանիտարահամաճարակային սպառնալիքի դեպքում քաղաքացիների առողջության ապահովմանը վերաբերող օրենքների մի ամբողջ փաթեթ, որոնցում նախատեսված փոփոխությունները կանդրադառնան մարզերում և Երևանում տարածքային կառավարման հետ կապված օրենքներին, ինչպես նաև վարչական տուգանքներին։
Загружается новость ... "Лево"
«Մարդիկ չեն կարողանում մեկնել Հայաստանից, և դա մեծ խնդիր է, խորհրդարանի շենքի առջև բողոքում են մեր հայրենակիցները, որոնք բնակվում են Ռուսաստանում: Պետք է լուծել այդ քաղաքացիների աշխատանքի հետ կապված հարցը, այլապես նրանք կմնան պատանդի կարգավիճակում, ինչպես իրենք են ասում: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար անընդունելի է տվյալ օրենսդրական նախաձեռնությունը»,-ասաց Զոհրաբյանը:
«Եթե մենք Հայաստանի բողջ տարածքում կարանտին ենք հայտարարում, ապա դա վատթարագույն ազդակն է լինելու այդ երկրների համար: Խոսել ենք Ռուսաստանի մեր գործընկերների հետ։ Ասում են` մի հատ դուք ձեր երկրում լուծեք խնդիրը, դուք կամ արտակարգ դրության մեջ եք, հիմա էլ գնում է 6 ամսով կարանտին», – ասաց Զոհրաբյանը։
Նրա խոսքով, շատ ուսանողներ ընդունվել են ԵՄ բուհեր:
«Որոշ ուսանողներ կարողացել են օգտվել չարտերային չվերթներից, բայց կան ուսանողներ, որոնք ոչ մի կերպ չեն կարողանում գնալ», – ասաց Զոհրաբյանը։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովն այսօր՝ սեպտեմբերի 4-ին, առաջին ընթերցմամբ ընդունեց կարանտին մտցնելու նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեց 80 պատգամավոր, դեմ՝ 28:–0–