420.06
5.59
393.57
-8
Եղանակը Երևանում
Հայ

Խաղաղությունը չի կարող պարտադրվել. Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչն անդրադարձել է Ադրբեջանի վերջին սադրանքին

10:55
29 Սեպտեմբերի 2022

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անդրադարձել է սեպտեմբերի 28-ի երեկոյան ադրբեջանական հերթական սադրանքին, որի հետևանքով զոհվել է 3 հայ զինծառայող:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կլաարը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում:

«Այսօր կրկին տեղեկություններ են ստացվել 3 հայ զինծառայողի սպանության և մեկ ադրբեջանցի զինծառայողի վիրավորվելու մասին։ Այս և շատ այլ չարդարացված զոհեր սնուցում են ատելություն ու անկայունություն», – նշել է Կլաարը:

Ըստ նրա՝ անվտանգությունը իսկապես հնարավոր է միայն այն դեպքում, եթե սահմանները հարգվեն, և զորքերը միմյանց շատ մոտ չլինեն:

«Խաղաղությունը չի կարող պարտադրվել», – հավելել է Կլաարը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28–ին ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Ադրբեջանի սադրանքի հետևանով հայկական կողմն ունի երեք զոհ։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:55
31 Դեկտեմբերի 2022
Անցնող տարին Հայաստանում՝ լուսանկարներով (ՎԻԴԵՈ)
Հիշենք՝ ինչպիսին էր անցնող տարին Հայաստանի համար. ՎԻԴԵՈ
19:46
31 Դեկտեմբերի 2022
Ադրբեջանի կողմից շրջափակման պատճառով Երևանում մնացած արցախցիներն Ամանորը կդիմավորեն Եռաբլուրում (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանի կողմից շրջափակման պատճառով Երևանում մնացած արցախցիներն Ամանորը կդիմավորեն Եռաբլուրում. ՎԻԴԵՈ
09:00
31 Դեկտեմբերի 2022
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
Սիրելի ընթերցողներ, ընկերներ, «Նովոստի-Արմենիա» գործակալության անունից շնորհավորում ենք ձեզ գալիք 2023 թվականի առթիվ: Թող այն բոլորիս համար լինի խաղաղության, իրականացված հույսերի տարի, թող յուրաքանչյուր օջախ լցվի բարօրությամբ ու ջերմությամբ: Մաղթում ենք առողջություն և լավատեսություն
13:58
30 Դեկտեմբերի 2022
Երևանի փոխքաղաքապետը նշել է, թե երբ Երևանում նոր տրանսոպորտային համակարգ կներդրվի
Ավինյանը նշեց, որ բարեփոխումները ենթադրում են տոմսերի միասնական համակարգ, հարմար կանգառներ և կայանատեղեր, երթուղիների չվացուցակներ
12:13
30 Դեկտեմբերի 2022
ՀՀ–ում գրանցվում է գրիպով հիվանդացության բարձր մակարդակ. ԱՆ–ն զգուշացնում է
Վերջին 2 շաբաթում Հայաստանում գրանցվում է ՍՇՎ–ով և գրիպով հիվանդացության բարձր մակարդակ
10:49
30 Դեկտեմբերի 2022
Հայաստանն Ադրբեջանի դեմ հայց է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան
Հայաստանն Ադրբեջանի դեմ հայց է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան
22:47
29 Դեկտեմբերի 2022
Շուրջ 763մլն դրամ կհատկացվի Կոտայքում Համայնքային ուսումնամշակութային զարգացման կենտրոն կառուցելու համար
Կառավարության որոշմամբ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում գտնվող անշարժ գույքը կնվիրաբերվի համայնքին՝ ուսումնամշակութային զարգացման կենտրոն հիմնելու նպատակով
17:33
29 Դեկտեմբերի 2022
Աֆրիկյան ձմեռ. Սուրենյանը հայտնել է, թե ինչ եղանակ է սպասվում տոներին
Աֆրիկյան ձմեռ. Սուրենյանը հայտնել է, թե ինչ եղանակ է սպասվում տոներին
14:59
29 Դեկտեմբերի 2022
Պեսկովը պատասխանել է Փաշինյանին և նշել Արցախ միջազգային խաղաղապահներ ուղարկելու պայմանը
Պեսկովը պատասխանել է Փաշինյանին և նշել Արցախ միջազգային խաղաղապահներ ուղարկելու պայմանը
21:00
28 Դեկտեմբերի 2022
Նախատեսվում են պոլիկլինիկաների աշխատաժամերի փոփոխություններ
Փոխնախարարը տեղեկացրել է, որ նախատեսվում են պոլիկլինիկաների աշխատաժամերի փոփոխություններ
20:19
28 Դեկտեմբերի 2022
Երևանի երկու խաչմերուկներում կտեղադրվեն լուսացույցներ (ՖՈՏՈ)
Երևանի երկու խաչմերուկներում կտեղադրվեն լուսացույցներ. ՖՈՏՈ
18:37
28 Դեկտեմբերի 2022
Արտարժույթ փոխարկող լավագույն բանկը Հայաստանում. «Եռակի լավագույն» Ամերիաբանկի նոր մրցանակը
Global Finance ամսագիրը հրապարակել է արտարժույթ փոխարկող աշխարհի լավագույն բանկերի իր ամենամյա ցանկը, որտեղ Ամերիաբանկը ճանաչել է 2023 թվականի արտարժույթ փոխարկող լավագույն բանկը Հայաստանում