571.39
6.68
484.93
+23
Եղանակը Երևանում
Հայ

Խաչատուր Սուքիասյանի եղբայրը կալանավորվեց.միջադեպի մանրամասները

13:27
22 Հուլիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 2021թ. հուլիսի 18-ին Երևանի Ամիրյան փողոցում տեղի ունեցած խուլիգանության դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, որոնք են Երևանի բնակիչներ Ռոբերտ Սուքիասյանը և Նարեկ Կարապետյանը, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Ռոբերտ Սուքիասյանը, երթևեկության ընթացքում իր ծանոթի կնոջը Նարեկ Կարապետյանի կողմից ձայնային ազդանշան տալու և վիրավորանքներ հասցնելու շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով, 2021թ. հուլիսի 18-ին՝ ժամը 19:15-ի սահմաններում, Երևան քաղաքի Ամիրյան փողոցում վերոնշյալ ծանոթի և մի խումբ անձանց հետ վիճաբանել է Ն.Կարապետյանի  և նրա ընկերոջ հետ, որի ընթացքում բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ՝ նշված անձինք հայհոյանքներ են հնչեցրել և փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց: Այդ ընթացքում Ռոբերտ Սուքիասյանն, իր անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, նախ` գլխով, ապա՝ բռունցքով, հարվածել է Ն.Կարապետյանի  դեմքին, որից հետո հանել ու ցուցադրաբար լիցքավորել է օրինական հիմունքներով իրեն պատկանող «BROWNING» տեսակի 9x17 տրամաչափի մարտական ատրճանակը, ապա՝ շարունակելով խուլիգանական գործողությունները՝ նշված ատրճանակից 2 կրակոց է արձակել վերջինիս ոտքերի ուղղությամբ՝ գետնին՝ շրջապատում գտնվող անձանց մոտ առաջացնելով վախի մթնոլորտ:

Այնուհետև Ռոբերտ Սուքիասյանը նույն ատրճանակով կրակոց է արձակել նաև Նարեկ Կարապետյանի  ընկերոջ ուղղությամբ՝ պատճառելով աջ սրունքոսկրի հրազենային վնասվածք և հեռացել:

«Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ռոբերտ Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է: Վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել՝ Նարեկ Կարապետյանին ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:54
21 Սեպտեմբերի 2021
Հայաստանի անկախության 30-ամյակի առիթով Երևանի կոնյակի գործարանը ներկայացնում է սահմանափակ թողարկում` «ARARAT Independence 30» (ՖՈՏՈ)
Հայաստանի անկախության 30-ամյակի առիթով Երևանի կոնյակի գործարանը ներկայացնում է սահմանափակ թողարկում` «ARARAT Independence 30», որը կազմված է լեգենդար հայկական կոնյակի երեք կուպաժներից.ՖՈՏՈ
09:00
21 Սեպտեմբերի 2021
Հայաստանը տոնում է անկախության 30–ամյակը
Հայաստանի Գերագույն խորհրդի որոշմամբ, 1991թ. սեպտեմբերի 21-ին հանրաքվե անցկացվեց՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետականություն հաստատելու վերաբերյալ
21:36
20 Սեպտեմբերի 2021
Տարածաշրջանում հաղորդակցությունների բացումը կբարձրացնի Հայաստանի մրցունակությունը. Փաշինյան
Փաշինյանի խոսքով, տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը կարող է հանգեցնել Հայաստանում տնտեսության կառուցվածքի էական փոփոխության և երկրի մրցունակության բարձրացմանը
21:16
20 Սեպտեմբերի 2021
Հայաստանի բոլոր դպրոցներում ռուսաց լեզվի պարտադիր ուսուցման անհրաժեշտություն կա. «Տաշիր» ԸԽ–ի հիմնադիր
Կարապետյանն ընդգծեց նաև, որ ռուսաց լեզուն ձեռք է բերել հատուկ նշանակություն `որպես ինտեգրման գործոն
15:55
20 Սեպտեմբերի 2021
Մանե Գևորգյանը մեկնաբանել է Էրդողանի խոսքերն այն մասին, թե Փաշինյանն իրեն հանդիպելու առաջարկ է արել
Վարչապետի մամուլի խոսնակը մեկնաբանել է Էդողանի խոսքերն այն մասին, թե Փաշինյանն իրեն հանդիպելու առաջարկ է արել
03:00
20 Սեպտեմբերի 2021
Ադրբեջանը վերադարձրել է ՀՀ երկու քաղաքացիներին.ԱԱԾ
Ադրբեջանը վերադարձրել է ՀՀ երկու քաղաքացիներին, որոնք Գորիս-Որոտան ճանապարհով երթեւեկելիս հայտնվել էին Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում
23:11
19 Սեպտեմբերի 2021
ԶԼՄ–ները հաղորդել են Երևանում 2 թուրքերի բերման ենթարկելու մասին. ոստիկանությունը պարզաբանել է իրավիճակը (ՎԻԴԵՈ)
Ոստիկանությունը պարզաբանել է Երևանում 2 թուրքերի բերման ենթարկելու մասին տեղեկությունները.ՎԻԴԵՈ
14:15
19 Սեպտեմբերի 2021
ՀՀ երկու քաղաքացիներ հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում
ՀՀ երկու քաղաքացիներ հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում
19:58
18 Սեպտեմբերի 2021
Մտավորականները բողոքում էին Անկախության տոնի կապակցությամբ նախատեսված «գունագեղ միջոցառումների» դեմ, կան բերման ենթարկված ակտիվիստներ (ՖՈՏՈ)
Մտավորականները բողոքում էին Անկախության տոնի կապակցությամբ նախատեսված «գունագեղ միջոցառումների» դեմ, կան բերման ենթարկված ակտիվիստներ.ՖՈՏՈ
01:17
18 Սեպտեմբերի 2021
Ադրբեջանցի դիմակավորված ծառայողները արցախցի երեխաներ տեղափոխող ավտոբուս են կանգնեցրել Որոտանի ճանապարհին (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանցի դիմակավորված ծառայողները արցախցի երեխաներ տեղափոխող ավտոբուս են կանգնեցրել Որոտանի ճանապարհին.ՎԻԴԵՈ
21:25
17 Սեպտեմբերի 2021
Ո՞ր փողոցները կփակվեն սեպտեմբերի 21–ին, ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել (ՎԻԴԵՈ)
Ո՞ր փողոցները փակ կլինեն սեպտեմբերի 21–ին, ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել.ՎԻԴԵՈ
19:37
17 Սեպտեմբերի 2021
ՔՊ-ում պառակտումներ են,բժիշկները հորդորում են չպատվաստվել, թշնամին իրանցիների անձնագրով մտել է Արցախ.ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
ՔՊ-ում պառակտումներ են,բժիշկները հորդորում են չպատվաստվել, թշնամին իրանցիների անձնագրով մտել է Արցախ.ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ