«Կերած-խմածներդ անուշ լինի»․ խորոված կծու բիբարի, կծու նագեթսի համար վճարված չեկով ուղևորներն անհույս փորձում են վալիդատրի միջոցով վճարում կատարել
07.02.2025,
15:57
Հասարակական տրանսպորտի վճարից խուսափելու ինքնատիպ լուծում են գտել մեր ուղևորները, հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հասարակական տրանսպորտի վճարից խուսափելու ինքնատիպ լուծում են գտել մեր ուղևորները, հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Խորոված կծու բիբարի, կծու նագեթսի համար վճարված չեկով անհույս փորձում են վալիդատրի միջոցով վճարում կատարել։ Կերած-խմածներդ անուշ լինի, բայց վճարումը կամ բանկային քարտով, կամ տրանսպորտային քարտով, կամ TelCell հավելվածով, կամ TelCell տերմինալի միջոցով ձեռք բերված QR-ով», – նշել է Կոստանյանը։