431.48
7.74
410.82
+28
Եղանակը Երևանում
Հայ

Կենսաթոշակառուները և նպաստառուները անկանխիկ գնումների դեպքում 10%-ի չափով հետվճար կստանան

14:19
19 Մայիսի 2022

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Այսօր կառավարության նիստում հավանություն տրվեց անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառումը հաստատելու մասին որոշման նախագծին։

Նախագծով նախատեսվում է, որ Հայաստանում կենսաթոշակառուները և նպաստառուներն իրենց քարտերով անկանխիկ գնումներ և վճարումներ կատարելու դեպքում հաջորդ ամիս 10 տոկոսի չափով հետվճար կստանան:

«Հուլիսի 1-ից գործընկեր բանկերի քարտապան կենսաթոշակառուներն ու նպաստառուները, որոնք ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում կամ ծառայություններ մատուցող կազմակերպությունների մոտ տեղադրված վճարային քարտերով և վճարում ընդունող սարքերով կկատարեն գնումներ և վճարումներ, ապա հաջորդ ամիս կստանան 10 տոկոսի չափով հետվճար՝ նախորդ ամսվա ընթացքում կատարված անկանխիկ գործարքների հանրագումարից: Հետվճարի գումարը չի կարող գերազանցել 5 000 դրամը՝ անկախ, թե ինչ գումարի շրջանակում են կատարվել գործարքները»,- ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

Հետվճարը տարածվելու է նաև կոմունալ ծախսերի վճարումների վրա, եթե դրանք կատարվել են կենսաթոշակային քարտը թողարկած բանկի բանկոմատների միջոցով:

Հետվճարը ձևավորվում է պետություն-բանկ սոցիալական պատասխանատվության գործընկերության շրջանակում, որտեղ պետությունը և բանկը մասնակցում են 5-ական տոկոս համամասնությամբ:
Մինչև հունիսի 1-ը կհրապարակվի գործընկեր բանկերի ցանկը:

Նախարարը հայտնեց նաև, որ կան բանկեր, որոնք արդեն հստակ միանալու են նախագծին: Քաղաքացիները կկարողանան դիմել և միանալ այն գործընկեր բանկին, որը կդառնա կառավարության միջոցառման գործընկերը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց, որ հիմա այս ծրագիրը փորձնական է արվում` 6 ամսով:
«Ծրագիրը կսկսի աշխատել, կվերլուծենք, կհասկանանք, թե ինչ հնարավորություններ և ինչ թերություններ կան: Եվ դրանք հընթացս գուցե լավարկենք», – նշեց վարչապետը:

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը պարզաբանեց, որ, եթե թոշակառուն ուզում է անկանխիկ վճարելով 10 տոկոսի հետվճարը հետ ստանալ, թոշակը ստանալու առաջին օրերին պետք է կանխիկացում չանեն, քանի որ, եթե գումարը հանում են, մուտք անել այլևս հնարավոր չէ այդ քարտերին:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:24
24 Հունիսի 2022
Նախօրեին Երևան ներթափանցած պտտահողմով ամպը գերհզոր գոյացություն էր, նման երևույթ գրանցվում է 10 տարին մեկ անգամ (ՖՈՏՈ)
Նախօրեին Երևան ներթափանցած պտտահողմով ամպը գերհզոր գոյացություն էր, նման երևույթ գրանցվում է 10 տարին մեկ անգամ. ՖՈՏՈ
12:00
24 Հունիսի 2022
Մեկնարկել են Բաղդադ- Երևան- Բաղդադ չվերթերը
Մեկնարկել են Բաղդադ- Երևան- Բաղդադ չվերթերը
11:07
24 Հունիսի 2022
Երևանում աղբի նետման սկանդալային տեսանյութը մեծ իրարանցում է առաջացրել. քաղաքապետարանն արձագանքել է (ՎԻԴԵՈ)
Երևանում աղբի նետման սկանդալային տեսանյութը մեծ իրարանցում է առաջացրել. քաղաքապետարանն արձագանքել է. ՎԻԴԵՈ)
16:07
23 Հունիսի 2022
12 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
12 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
13:50
23 Հունիսի 2022
Ժամանակավորապես փակվելու է Երևանի տրանսպորտային առանցքային հանգույցներից մեկը (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն. ժամանակավորապես փակվելու է Երևանի տրանսպորտային առանցքային հանգույցներից մեկը. ՍԽԵՄԱ
15:09
22 Հունիսի 2022
ՀՀ–ում գրասենյակ է բացում Asseco Group-ը. այն ներառված է Եվրոպայում ամենախոշոր IT ընկերություններից մեկի՝ EU-Asia Business Finance Centre–ի հոլդինգում
Եվրոպական խոշորագույն IT ընկերություններից մեկը` Asseco Group-ը, գրասենյակ է բացում Հայաստանում
12:21
22 Հունիսի 2022
«Վեոլիա Ջուրը» զգուշացնում է վթարի մասին. 6–ժամյա ջրանջատում է նախատեսված (ՖՈՏՈ)
«Վեոլիա Ջուրը» զգուշացնում է վթարի մասին. 6–ժամյա ջրանջատում է նախատեսված. ՖՈՏՈ
12:04
22 Հունիսի 2022
Հայաստանում ջերմաստիճանը կնվազի 7–10 աստիճանով, կանխատեսվում է անձրև
Հայաստանում ջերմաստիճանը կնվազի 7–10 աստիճանով, կանխատեսվում է անձրև
19:15
21 Հունիսի 2022
14 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
14 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
15:08
21 Հունիսի 2022
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ԱՄՆ ՀԴԲ–ի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ԱՄՆ ՀԴԲ–ի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել
14:41
21 Հունիսի 2022
Մեկնարկել է առաջին դասարանցիների ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում հայտագրման գործընթացը
Մեկնարկել է առաջին դասարանցիների ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում հայտագրման գործընթացը
13:28
21 Հունիսի 2022
Արթուր Վանեցյանը վայր է դնում մանդատը
Արթուր Վանեցյանը վայր է դնում մանդատը, նա հայտարարություն է տարածել