638.75
7.08
525.76
-1
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ Հայաստանում քաղաքական իրավիճակի սրացում և ճգնաժամի խորացում. ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (ԹԱՐՄԱՑՎՈՂ)

Կբարելավվի հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքների իրացումը

15:15
30 Հունվարի 2020

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Կառավարության նիստում այսօր ընդուվել է «Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մասին» որոշումը:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ «Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով հստակեցվել և սահմանվել են մի շարք հասկացությունների սահմանումները: Ամրագրվել են հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքները` անկախ նրանց գտնվելու վայրից, ընդ որում, որպես նշված իրավունքների իրականացման երաշխիք, սահմանվել են նաև դրանց իրականացման ընթացակարգերը, հոգեբուժական կազմակերպության պարտականությունները և վերջիններիս պատասխանատվությունը, կարգավորվել են հոգեբուժական կազմակերպությունում գտնվող հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի իրավունքների սահմանափակման դեպքերը և կարգը, ընդ որում` նման սահմանափակումները կարող են իրականացվել բացառապես հոգեբուժական հանձնաժողովի, իսկ տվյալ պահին դրա անհնարինության դեպքում` հետազոտող կամ բուժող բժիշկ-հոգեբույժի պատճառաբանված որոշմամբ, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:

Առաջին անգամ օրենքով ամրագրվել են ֆիզիկական զսպման, մեկուսացման միջոցների, հանդարտեցման մեթոդների կիրառման կարգը և պայմանները, այդ թվում՝ սահմանելով նաև դրանց կիրառման տևողությունը:

«Նախագծով հստակեցվել են ինչպես պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով, այնպես էլ վճարովի հիմունքներով տրամադրվող հոգեբուժական օգնության և սպասարկման ծավալները, հոգեբուժական օգնության և սպասարկման և սոցիալական պաշտպանության ոլորտում կառավարության լիազորությունների շրջանակը», - մանրամասնել է նախարարը: 

Նախագծով առաջին անգամ ամրագրվել է լիազոր մարմնի կողմից հաստատված ծավալի սահմաններում ընտանեկան բժիշկների կողմից հոգեբուժական օգնության և սպասարկման տրամադրման հնարավորություն, ինչպես նաև` հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի բժիշկ-հոգեբույժին կամ հոգեբուժական կազմակերպություն դիմելու փաստի, իր առողջական վիճակի, հետազոտման, ախտորոշման և բուժման ընթացքում պարզված տեղեկությունների՝ որպես բժշկական գաղտնիքի պաշտպանության մեխանիզմները: Տարանջատվել են ոչ հոժարակամ և հարկադիր հսկողության կամ բուժման տեսակները և սահմանվել են դրանց իրականացման կարգերը: 

Բացի այդ, կարգավորվել է դատահոգեբուժական փորձաքննությունների հանձնաժողովային ընթացակարգով իրականացման կարգը` նախատեսելով փորձաքննությունների իրականացման կոնկրետ ժամկետներ:

Հոգեբուժական օգնության և սպասարկման իրականացման նկատմամբ, պետական վերահսկողությունից զատ, ամրագրվել է նաև հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնողների գործողությունների (ներառյալ անգործության) նկատմամբ հասարակական մշտադիտարկումը: 

Այսպիսով` օրենքի նախագծի ընդունմամբ կբարելավվի հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքների իրացումը` սահմանելով մեխանիզմներ դրանց պաշտպանության համար, ապահովելով դատահոգեբուժական փորձաքննությունների իրականացման, հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց վերաբերյալ բժշկական գաղտնիք համարվող տեղեկությունների պաշտպանության հետ կապված և հոգեկան առողջության ոլորտում առաջացող այլ հարաբերությունների համալիր կարգավորումը` միջազգային չափանիշներին համապատասխան:–0–

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:26
03 Մարտի 2021
ՄԻՊ. ԱԺ շենքից զինվորական համազգեստով դիպուկահարների ներկայությունը պետության կողմից գործադրված անվտանգության անհամարժեք միջոց է (ՎԻԴԵՈ)
Դիպուկահարներ ԱԺ շենքից. ՄԻՊ–ը դիտարկում է իրականացնում հավաքի վայրում, որտեղ առկա են նաև երեխաներ ու տարեցներ. ՎԻԴԵՈ
19:47
03 Մարտի 2021
Փաշինյանը նշեց արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պայմաններն ու ժամկետը (ՎԻԴԵՈ)
ՀՀ վարչապետը նշեց արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պայմաններն ու ժամկետը. ՎԻԴԵՈ
19:36
03 Մարտի 2021
ՀՀ իշխանությունները պատրաստ են քննարկել արտահերթ ընտրությունների անցկացման և կիսանախագահական համակարգին վերադառնալու հարցերը
Իշխանությունները պատրաստ են ընդդիմության հետ քննարկումների արտահերթ խորհրդարանական ընտրությունների և կիսանախագահական համակարգին վերադառնալու հարցով
19:13
03 Մարտի 2021
«Պարոն Փաշինյան, ո՞նց եք». Ալեն Սիմոնյանն առաջարկեց Գորգիսյանին հարցը գրավոր ուղարկել (ՎԻԴԵՈ)
«Պարոն Փաշինյան, ո՞նց եք». Ալեն Սիմոնյանն առաջարկեց Գորգիսյանին հարցը գրավոր ուղարկել. ՎԻԴԵՈ
17:37
03 Մարտի 2021
Գաղտնալսել են Ս.Սարգսյանի և Օնիկ Գասպարյանի զրույցը, Աննա Հակոբյանի գրառումն էլ՝ ծիծաղի առարկա. ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Գաղտնալսել են Ս.Սարգսյանի և Օնիկ Գասպարյանի զրույցը, Աննա Հակոբյանի գրառումն էլ՝ ծիծաղի առարկա. ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ. ՎԻԴԵՈ
16:30
03 Մարտի 2021
Ընդդիմության հանրահավաքը Բաղրամյան պողոտայում. ՈւՂԻՂ
Բաղրամյան պողոտայում մեկնարկել է Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը. ՈւՂԻՂ
15:55
03 Մարտի 2021
Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Օնիկ Գասպարյանի հետ
ՀՀ նախագահն այսօր հանդիպել է ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ
13:10
03 Մարտի 2021
Վանեցյանը մանրամասներ է հայտնում ՀՀ նախագահի հետ հանդիպումից (ՎԻԴԵՈ)
Վանեցյանը մանրամասներ է հայտնում ՀՀ նախագահի հետ հանդիպումից. ՎԻԴԵՈ
12:05
03 Մարտի 2021
ՊԵԿ որոշ աշխատակիցներ զենք կրելու թույլտվություն ստացան. ԱԺ–ն ընդունեց օրինագիծը
ՊԵԿ որոշ աշխատակիցներ զենք կրելու թույլտվություն ստացան. ԱԺ–ն ընդունեց օրինագիծը
11:42
03 Մարտի 2021
Երևանը հայտարարել է, որ Ադրբեջանը պահում է Հայաստանի ավելի քան 100 քաղաքացու
Ադրբեջանը պահում է Հայաստանի ավելի քան 100 քաղաքացու, և այս հարցի լուծման ձգձգման հետևանքով հետաձգվում է Երևանի և Բաքվի միջև երկխոսությունը, հայտարարել է սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը
11:20
03 Մարտի 2021
Հայաստանում մշակվել է ՌԷՊ կայանը, այն կարող է խափանել ԱԹՍ–ների և այլ սարքերի աշխատանքը մինչև 100կմ հեռավորության վրա (ՎԻԴԵՈ)
Հայաստանում մշակվել է ՌԷՊ կայանը, այն կարող է խափանել ԱԹՍ–ների և այլ սարքերի աշխատանքը մինչև 100կմ հեռավորության վրա. ՎԻԴԵՈ