Կայուն տեմպերով գնում ենք դեպի գարուն. Սուրենյան
17.02.2020,
10:37
Ճիշտ է դրսում իսկական ձմեռ է, բայց Սուրենյանը, կարծես, բարի լուր է ավետում

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Այս շաբաթ նույնպես օդի ջերմաստիճանը այօրվա համեմատ հանրապետության ողջ տարածքում մինչև շաբաթվա վերջ աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։
Այս մասին Facebook–յան իր էջում հայտնում է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։
«Կայուն տեմպերով գնում ենք դեպի գարուն», – նշել է օդերևութաբանը։
Հայպետհիդրոմետի հաղորդմամբ, փետրվարի 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 17-ի գիշերը Վայոց Ձորում, Սյունիքում, Արցախում, փետրվարի 17-ի ցերեկը հանրապետության առանձին շրջաններում սպասվում է ձյուն:
Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 17-ի գիշերը կբարձրանա 5-7 աստիճանով:
Մայրաքաղաք Երևանում փետրվարի 17-ի գիշերը, 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 17-ի ցերեկը սպասվում է թույլ ձյուն: Այսօր` փետրվարի 17–ին, ցերեկային ժամերին կանխատեսվում է 0...+2, գիշերը` -1...-3։–0–