413.17
4.01
386.14
+18
Եղանակը Երևանում
Հայ

Կաթվածահար է եղել Հայաստան-Իրան ճանապարհով ազատ տեղաշարժը.ՄԻՊ

11:21
27 Օգոստոսի 2021

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Ակնհայտ է, որ Սյունիքում Գորիս-Կապան ճանապարհը փակելը ադրբեջանական իշխանությունների կողմից նախապես պլանավորված բացահայտ հանցանք է ՀՀ ողջ քաղաքացիական բնակչության դեմ, նշել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: 

«Այդ հանցանքը նրանց զինված ծառայողները պարզապես իրագործել են իրենց իսկ հորինած սադրանքի հիման վրա», – նշել է Թաթոյանը Facebook–յան իր էջում: 

Նրա խոսքով, արդեն 2-րդ օրն է ադրբեջանական զինված ծառայողները փակ են պահում Գորիսից Կապան տանող ՀՀ միջպետական ճանապարհը: 

«Արդյունքում՝ մյուս բնակավայրերից գրեթե ամբողջությամբ կտրվել են գյուղեր՝ Գորիսի Որոտանը, Շուռնուխը, Բարձրավան գյուղերը, Կապանի Նոր Առաջաձոր գյուղի մի թաղամասը: Նշված գյուղերում առաջացել են սննդամթերքի ու առաջին անհրաժեշտության ապրանքների, բժշկական ծառայությունների հասանելիության լրջագույն սահմանափակումներ՝ մարդկանց կանգնեցնելով հումանիտար ճգնաժամի իրական վտանգի առաջ», – նշել է Թաթոյանը: 

Նրա խոսքով, ադրբեջանական զինված ծառայողների բացահայտ հանցավոր արարքների պատճառով լրջորեն սահմանափակվել է հատկապես այդ գյուղերի քաղաքացիական բնակչության (այդ թվում՝ երեխաներ, կանայք, տարեցներ) ազատ տեղաշարժը: 

«Դրա արդյունքում լրջորեն ծանրաբեռնվել է Սյունիքի Տաթև-Կապան ճանապարհը:

Ադրբեջանական զինված ուժերի այս արարքները ՀՀ-ում առաջացրել են մարդու իրավունքների զանգվածային խախտումներ՝ մարդկանց ազատ տեղաշարժը, բժշկական ծառայությունների հասանելիությունը, խաթարվել է քաղաքացիական բնակչության բնականոն կյանքը և միջազգայնորեն երաշխավորված այլ կենսական իրավունքներ:

Դրանից բացի, լրջորեն սահմանափակվել է տարբեր ապրանքներ, այդ թվում՝ գործարար նպատակներով տեղափոխող բեռնատար մեքենաների, մարդկանց տեղաշարժը Իրանից Հայաստան և հակառակը: Այսինքն՝ կաթվածահար է եղել Հայաստան-Իրան ճանապարհով ազատ տեղաշարժը», – ընդգծել է Թաթոյանն` ավելացնելով, որ իր անմիջական ղեկավարությամբ երեկ ու այսօր փաստահավաք աշխատանքները, ահազանգերի ու իրավիճակի վերլուծությունները ակնհայտ ցույց են տալիս, որ Գորիս-Կապան ճանապարհի 2 հատվածները փակվել են ադրբեջանական բարձրագույն իշխանությունների հրահանգով: 

«Նրանք են այս հանցավոր արարքների ուղղակի պատասխանատուն, որ ամբողջությամբ խաթարել են մարդկանց անվտանգությունը, խաղաղ կյանքն ու անդորրը, առաջացրել են լարվածություն ողջ հասարակությունում: Այս արարքները հետևողականորեն հաստատում են իմ ավելի ու ավելի հիմնավոր դարձած պնդումները, որ ադրբեջանական զինծառայողների ինքին ներկայությունը ՀՀ գյուղերի մոտ ու Սյունիքում ճանապարհներին խախտում է կյանքի իրավունքը, ազատ տեղաշարհը, սեփականության իրավունքը, բնականոն կյանքը և այլ կենսական իրավունքներ:

Մեր պետությունը պետք է գործի «ամեն րոպեն» թանկ է սկզբունքով ու թիրախային օգտագործի միջազգային մեխանիզմները», – ասել է Թաթոյանը: 

Նրա խոսքով, իր աշխատակազմի Երևանի կենտրոնական ու Սյունիքի մարզային ստորաբաժանումները ողջ օրվա ընթացքում կապի մեջ են եղել բնակիչների, տեղական ինքնակառավարման մարմինների հետ: Երեկ ու այսօր ընթացքում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերն իրականացրել են ՀՀ քաղաքացիական բնակչության անվտանգության ապահովման անփոխարինելի դեր: 

«Մենք իրական վիճակի մասին զեկույցները, փաստահավաք աշխատանքների օբյեկտիվ արդյունքները պարբերաբար ենք ուղարկում միջազգային մարմինների, այդ թվում՝ անհատապես այդ մարմինների պաշտոնատար անձանց՝ ՄԱԿ, ԵԽ, ԵՄ, ԵԱՀԿ և այլն, ինչպես նաև ՀՀ մարմիններին», – եզրափակել է Թաթոյանը:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
00:20
20 Սեպտեմբերի 2023
Ցուցարարներն արգելափակել են ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը, դիվանագիտական առաքելությունը նոտա է հղել ՀՀ ԱԳՆ-ին
Ցուցարարներն արգելափակել են ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը, դիվանագիտական առաքելությունը նոտա է հղել ՀՀ ԱԳՆ-ին
21:35
19 Սեպտեմբերի 2023
ԱԱԾ-ն հանդես եկավ հայտարարությամբ
ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել
21:21
19 Սեպտեմբերի 2023
Ոստիկանները լուսային և խլացուցիչ նռնակներ են կիրառում կառավարության շենքի մոտ հավաքված ցուցարարների ուղղությամբ
Ոստիկանները լուսային և խլացուցիչ նռնակներ են կիրառում կառավարության շենքի մոտ հավաքված ցուցարարների ուղղությամբ
21:08
19 Սեպտեմբերի 2023
Երևանում ցուցարարները գրոհում են կառավարության շենքը
Երևանում ցուցարարները գրոհում են կառավարության շենքը
17:55
19 Սեպտեմբերի 2023
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բլինքենի հետ, ընդգծվել է դեէսկալացիայի համար միջազգային մեխանիզմերի կիրառման անհրաժեշտությունը
Քննարկվել է Ադրբեջանի հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը
17:35
19 Սեպտեմբերի 2023
Կառավարության շենքի մոտ ակցիա է` ի աջակցություն Արցախի
Կառավարության շենքի մոտ հավաքվածները Հայաստանի իշխանություններից անհապաղ արձագանք են պահանջում։ Խոսքը, մասնավորապես, Արցախին աջակցություն ցուցաբերելու մասին է, որի դեմ Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա է նախաձեռնել
16:54
19 Սեպտեմբերի 2023
Հայաստանը ռազմական գործողությունների մեջ ներքաշված չէ և ԼՂ-ում չունի բանակ․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտարարեց, որ մենք այս պահին որևէ կտրուկ, արկածախնդրային գործողություն չպետք է իրականացնենք. ՎԻԴԵՈ
16:14
19 Սեպտեմբերի 2023
Ադրբեջանը փորձում է առաջանալ ԱՀ ՊԲ պաշտպանության խորքը
Ադրբեջանը փորձում է առաջանալ ԱՀ ՊԲ պաշտպանության խորքը
16:00
19 Սեպտեմբերի 2023
Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստ է անցկացնում
Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստ է անցկացնում
14:57
19 Սեպտեմբերի 2023
Ժամը 14:00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ սահմաններին հարաբերականորեն կայուն է. ՊՆ
ՊՆ–ից հայտնում են, որ ժամը 14:00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ սահմաններին հարաբերականորեն կայուն է
10:41
19 Սեպտեմբերի 2023
«Հանրային ձայն» կուսակցության առաջնորդն արձագանքել է Մարությանի հայտարարությանը
«Հանրային ձայն» կուսակցության առաջնորդ Վարդան Ղուկասյանն արձագանքել է Մարությանի հայտարարությանը
10:22
19 Սեպտեմբերի 2023
Այսօր մինչև 15։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 15։00–ն ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում