430.04
4.36
402.66
+1
Եղանակը Երևանում
Հայ

Կարևոր է, որ չնայած միջազգային ծանր իրավիճակին, ՌԴ–ի և ՀՀ–ի դաշնակցային հարաբերությունները զարգանան. Պուտինը շնորհավորել է Փաշինյանին ծննդյան օրվա կապակցությամբ

14:49
01 Հունիսի 2023
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձում նշված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ:
Բարձր եմ գնահատում մեր միջև հաստատված կառուցողական երկխոսությունը։ Կարևոր է, որ չնայած միջազգային ծանր իրավիճակին, Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշնակցային հարաբերությունները շարունակեն հաջող զարգանալ։

Լիահույս եմ, որ Ձեզ հետ համատեղ կշարունակենք աշխատանքը երկկողմ և տարածաշրջանային օրակարգի արդի հարցերի շուրջ:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, բարեկեցություն և հաջողություններ պետական գործունեության մեջ»։

Ղազախստանի նախագահի շնորհավորական ուղերձում նշված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ։

Ձեր արդյունավետ պետական գործունեությունը և Ձեր նախաձեռնած քաղաքական ու սոցիալ-տնտեսական բարեփոխումների համակարգված իրականացումը ծառայում են որպես պետության կայուն զարգացման երաշխիք, նպաստում են հայ ժողովրդի բարեկեցության բարելավմանը։

Բարձր եմ գնահատում Ձեր հանձնառությունը՝ ամուր բարեկամական կապերի և փոխշահավետ համագործակցության վրա հիմնված ղազախ-հայկական հարաբերությունների հետագա ամրապնդմանը։

Մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, անսպառ եռանդ և մեծ հաջողություններ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ՝ ի շահ Հայաստանի բարօրության և բարգավաճման»։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ծննդյան օրվա առթիվ։

«Համոզված եմ, որ Ձեր հարուստ կառավարչական փորձը, պետական խնդիրների լուծման մասնագիտական մոտեցումը թույլ կտա Ձեզ այսուհետ ևս հաջողությամբ հաղթահարել Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները քաղաքական և սոցիալ-տնտեսական ոլորտներում, հասնել հայ ժողովրդի շահերից բխող բոլոր նպատակներին», - ասվում է շնորհավորական ուղերձում։

Բելառուսի նախագահը հույս է հայտնել, որ կշարունակվի բելառուսա-հայկական համապարփակ գործընկերության զարգացմանն ուղղված կառուցողական երկխոսությունը, ինտեգրացիոն ,իավորումներում սերտ համագործակցությունը, միջազգային հարթակներում ռազմավարական համագործակցությունը։

Ալեքսանդր Լուկաշենկոն Նիկոլ Փաշինյանին մաղթել է նորանոր հաջողություններ պատասխանատու աշխատանքում, քաջառողջություն, երջանկություն, խաղաղություն և ներդաշնակություն։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:04
07 Նոյեմբերի 2023
Armenia Airways–ը գործարկում է Երևան–Ստավրոպոլ չվերթեր
Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ երեքշաբթի և շաբաթ
10:38
07 Նոյեմբերի 2023
Կալանավորվել է նախկին պատգամավոր Արագած Ախոյանը Facebook-ում կատարած գրառման համար
Կալանավորվել է նախկին պատգամավոր Արագած Ախոյանը Facebook-ում կատարած գրառման համար
10:18
07 Նոյեմբերի 2023
Այսօր մինչև երեկոյան 8–ը ջուր չի լինի Երևանի Կենտրոնի մի շարք հասցեներում
Այսօր մինչև 20։00–ն ջրանջատում է նախատեսված Երևանի Կենտրոնի մի շարք հասցեներում
19:37
06 Նոյեմբերի 2023
68 մլն 242 հազար դրամ՝ Օպերայի թատրոնի բալետային հատակի ձեռքբերմանը
68 մլն 242 հազար դրամ կհատկացվի Օպերայի թատրոնի բալետային հատակի ձեռքբերմանը
16:09
06 Նոյեմբերի 2023
Կալանավորված Լևոն Քոչարյանը պատգամավորի մանդատ է ստացել
Կալանավորված Լևոն Քոչարյանը պատգամավորի մանդատ է ստացել
15:21
06 Նոյեմբերի 2023
Հայաստանի մշտական բնակչության թիվն աճում է
Հայաստանի մշտական բնակչությունը 2023 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 2993,8 հազար մարդ
15:13
06 Նոյեմբերի 2023
Հայաստանում ծնելիության աճը շարունակվում է․ 9 ամսվա տվյալներ
Հայաստանում 2023 թվականի հունվար-սեպտեմբերին ծնելիության մակարդակը, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 2,6 տոկոսով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները
14:26
06 Նոյեմբերի 2023
Fastex-ը նվիրեց շարժունակության վերականգնման Metagait սարքավորում Գյումրու վերականգնողական կենտրոնին (ՎԻԴԵՈ)
«Մետա Գեյթ» սարքն ամբողջությամբ մոդելավորվել և արտադրվել է Հայաստանում Քայլտեք ընկերության կողմից․ ՎԻԴԵՈ
14:18
06 Նոյեմբերի 2023
Երևանի կենտրոնում որոշակի ժամերին կարգելվի առավելագույնը 2.5 տոննա բեռնվածություն ունեցող բեռնատարների երթևեկությունը (ՍԽԵՄԱ)
Երևանի կենտրոնում որոշակի ժամերին կարգելվի առավելագույնը 2.5 տոննա բեռնվածություն ունեցող բեռնատարների երթևեկությունը. ՍԽԵՄԱ
12:44
06 Նոյեմբերի 2023
Հայաստանում նախատեսում են կիրառել ջրծաղիկի դեմ պատվաստանյութ
Հայաստանում նախատեսվում է ջրծաղիկի պատվաստանյութի կիրառություն
11:27
06 Նոյեմբերի 2023
Շաբաթ–կիրակի օրերին Հրազդանի կիրճում երթևեկությունը պետք է արգելել․ Ավինյան (ՎիԴԵՈ)
Ավինյանն առաջարկել է շլագբաումներ դնել և հանգստյան օրերին արգելել երթևեկությունը Հրազդանի կիրճում․ ՎԻԴԵՈ