526.02
7.42
477.46
+3
Եղանակը Երևանում
Հայ

Կառավարությունը պետք է ավելի շատ ուշադրություն դարձնի փրկարարների սոցիալական պաշտպանվածության հարցին. Փաշինյան (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

12:28
04 Սեպտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ կառավարությունը պետք է ավելի շատ ուշադրություն դարձնի փրկարարների սոցիալական պաշտպանվածության և ԱԻՆ աշխատակիցների երաշխիքների հարցին, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԻՆ աշխատողի օրվան նվիրված միջոցառումների ժամանակ։

Пашинян, МЧС, День спасателя

«Այս օրը մենք նշում ենք առանձնահատուկ պայմաններում, երբ բոլորս ականատեսն ենք փրկարարների և հրշեջների հսկայական աշխատանքներին, որոնք նրանք կատարել և շարունակում են կատարել հանրապետության ողջ տարածքում։ Կարող ենք առանց չափազանցնելու արձանագրել, որ այս տարի ԱԻՆ աշխատակիցները, մեր հրշեջներն իրենց անձնուրաց աշխատանքով կարողացան հաղթահարել այնպիսի ռիսկեր, որոնք սպառնում էին մեր երկրին բավականին լուրջ աղետներով», – նշեց նա։

Пашинян, МЧС, День спасателя

Վարչապետը հույս և համոզմունք հայտնեց, որ փրկարար ծառայությունների աշխատակիցները հետագայում ևս նվիրված կլինեն իրենց աշխատանքին։

«Այո, նոր ժամանակներում կլիմայական փոփոխությունների կապակցությամբ մենք հայտնվում ենք նոր, արտակարգ մարտահրավերների առաջ, և կառավարության օրակարգում այդ մարտահրավերներին արդյունավետ դիմակայելու և դրանք կառավարելու հարցը պետք է լինի մշտական ուշադրության կենտրոնում։ Կառավարությունը պետք է հատուկ ուշադրություն դարձնի ԱԻՆ աշխատակիցների սոցիալական պաշտպանվածության և երաշխիքների հարցին», – ասաց Փաշինյանը։

ՀՀ վարչապետը նաև նշեց, որ կառավարությունը պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնի փրկարար ծառայությունների տեխնիկական հագեցվածության հարցին։

Пашинян, МЧС, День спасателя

Ելույթից հետո Փաշինյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ու ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հանդիսավորությամբ հանձնեցին պարգևներ։ Օսիպյանը պարգև հանձնեց նաև ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանին արդյունավետ համագործակցության համար։–0–



Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:21
13 Նոյեմբերի 2019
Փաշինյան. «Կպառկեցնենք ասֆալտին և կտանք պատին, հանկարծ մտքներով չանցնի, որ որևէ մեկը կարող է միջնորդավորված ձևով պատգամավորի սպառնալ» (ՎԻԴԵՈ)
«Կպառկեցնենք ասֆալտին և կտանք պատին, հանկարծ մտքներով չանցնի, որ որևէ մեկը կարող է միջնորդավորված ձևով պատգամավորի սպառնալ», – այսօր ԱԺ–ում հայտարարել է Փաշինյանը։
19:00
13 Նոյեմբերի 2019
Յուրի Ջորկաեֆը պատրաստ է աջակցել հայկական դպրոցներում սպորտի զարգացմանը (ՖՈՏՈ)
Յուրի Ջորկաեֆը պատրաստ է աջակցել հայկական դպրոցներում սպորտի զարգացմանը:
17:25
13 Նոյեմբերի 2019
Տարեկան մոտ 250մլն դրամ. ԱՆ–ն նախատեսում է իրականացնել պետական ծրագիր կրծքագեղձի քաղցկեղի բուժման համար
Տարեկան մոտ 250մլն դրամ. ԱՆ–ն նախատեսում է իրականացնել պետական ծրագիր կրծքագեղձի քաղցկեղի բուժման համար:
15:57
13 Նոյեմբերի 2019
«Հալալ է, Պետրոսյան Գևորգի ցավը տանեմ». Ծառուկյանը մեկնաբանել է Գևորգ Պետրոսյանի ելույթն ԱԺ–ում (ՎԻԴԵՈ)
«Հալալ է, Պետրոսյան Գևորգի ցավը տանեմ». Ծառուկյանը մեկնաբանել է Գևորգ Պետրոսյանի ելույթն ԱԺ–ում:
15:43
13 Նոյեմբերի 2019
12 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
12–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։
14:11
13 Նոյեմբերի 2019
Որպես անհետ կորած որոնվող 31–ամյա կինը հայտնաբերվել է
Որպես անհետ կորած որոնվող 31–ամյա Մայա Ժիդկովան հայտնաբերվել է։
13:27
13 Նոյեմբերի 2019
ԵՊՀ դասախոսները մեկօրյա նախազգուշական գործադուլ են հայտարարել (ՎԻԴԵՈ)
ԵՊՀ դասախոսները մեկօրյա նախազգուշական գործադուլ են հայտարարել:
11:44
13 Նոյեմբերի 2019
Երևանում երթուղայինի վարորդները հրաժարվել են սպասարկել հաշմանդամություն ունեցող քաղաքացուն. քաղաքապետարանն արձագանքել է (ՖՈՏՈ)
Մարդ լինելն առողջությանը վնաս չէ. Երևանի քաղաքապետարանն արձագանքել է Facebook–ում իր խնդրի մասին ահազանգող քաղաքացուն։
10:45
13 Նոյեմբերի 2019
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի կտրուկ նվազում, Երևանում սառնամանիքներ են լինելու
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի կտրուկ նվազում, Երևանում սառնամանիքներ են լինելու:
08:00
13 Նոյեմբերի 2019
Երեքշաբթի` նոյեմբերի 12–ի առավել ուշագրավ նորությունները
Ներկայացնում ենք երեքշաբթի` նոյեմբերի 12–ի առավել ուշագրավ նորությունները։
21:54
12 Նոյեմբերի 2019
Փաստաբանների պալատի 2 անդամների կողմից առանձնապես խոշոր գումար հափշտակելու դեպք է բացահայտվել (ՎԻԴԵՈ)
Փաստաբանների պալատի 2 անդամների կողմից առանձնապես խոշոր գումար հափշտակելու դեպք է բացահայտվել:
19:01
12 Նոյեմբերի 2019
Երևանում առևտրական կինը ոստիկաններին է հանձնել Rolex ժամացույցը, որը գողացել էին պատգամավորի մեքենայից
Զավեշտալի պատմություն. Երևանում առևտրական կինը ոստիկաններին է հանձնել Rolex ժամացույցը, որը գողացել էին պատգամավորի մեքենայից: