394.53
7.05
409.82
+17
Եղանակը Երևանում
Հայ

Կառավարությունը բարեկարգում է «Ավան» հոգեբուժարանը

15:03
22 Սեպտեմբերի 2022

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ կառավարության այսօր որոշում է ընդունել, որով նախատեսվում է ավելացնել «Ավան» հոգեկան առողջության կենտրոն» ՓԸԲ–ի կանոնադրական կապիտալը։

Ինչպես նշվում է որոշման հիմնավորման մեջ, կլինիկայի կողմից բնակչությանը մատուցվող նեղ մասնագիտացված բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման անընդհատությունն ապահովելու կարևորությունից ելնելով` առաջնահերթություն է համարվել ««Ավան» հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ–ի մասնաշենքերից մեկում ձևավորել նոր նևրոզների բաժանմունք՝ այդտեղ մասամբ տեղափոխելով նաև կլինիկայի բուժանձնակազմին։

Загружается новость ... "Лево"

Կենտրոնը, որը կառուցվել է 1971 թվականին, առ այսօր վերանորոգման չի ենթարկվել, ինչի հետևանքով շարքից դուրս են եկել գրեթե բոլոր սպասարկման ենթակառուցվածքները՝ հիվանդասենյակները, սանհանգույցները և լոգարանները, խոհանոցային տնտեսությունը, ջեռուցման համակարգը և այլն։

«Մինչև վերջին տարիներին առողջապահության ոլորտում իրականացվող զգալի բարեփոխումները երկար տարիներ հոգեկան առողջության պահպանման ոլորտը մատնված է եղել անուշադրության։ Բուժական գործընթացի, մատուցող ծառայությունների հասանելիության, ինչպես նաև շենքային պայմանների բարելավման ուղղությամբ գրեթե աշխատանքներ չեն իրականացվել», – նշվում է հիմնավորման մեջ։

Կլինիկայի կողմից մատուցվող նեղ մասնագիտացված բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները կենտրոն տեղափոխելու համար հրատապ է համարվում մեկ բաժանմունքի ամբողջական հիմնանորոգումը, որը շենքային և կենցաղային վատ պայմանների պատճառով տարիներ շարունակ չի շահագործվել։

Ինչպես նշվումէ հիմնավորման մեջ, մյուս կողմից կենտրոնի ջեռուցման համակարգը շարքից դուրս գալու պատճառով հիվանդասենյակները ջեռուցվել են էլեկտրական ջեռուցիչներով, ինչը կենտրոնի մասնագիտական ուղղվածությունից, ինչպես նաև բուժում ստացող պացիենտների ակտիվ վարքագծից ելնելով համարվում է խիստ ռիսկային։ Այս առումով կենտրոնում կենտրոնացված ջեռուցման համակարգ ունենալը նույնպես համարվում է առաջնահերթություն։

«Այս հրատապ խնդիրների լուծման, ինչպես նաև կլինիկայում մատուցվող ծառայությունները կենտրոն տեղափոխելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել ««Ավան» հոգեկան առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի ավելացմամբ ստեղծել պայմաններ՝ բժշկական օգնության և սպասարկման նեղ մասնագիտացված ծառայությունների մատուցման համար», – նշվում է հիմնավորման մեջ։

Վերոնշյալ ներդրումային ծրագիրը նախատեսվում է իրականացնել «Առողջապահական կազմակերպությունների կառուցում, վերակառուցում» բյուջետային միջոցառման ազատ միջոցների հաշվին:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:03
27 Սեպտեմբերի 2022
Wizz Air լոուքոսթերը մեկնարկել է Հռոմ–Երևան–Հռոմ չվերթերը
Wizz Air լոուքոսթերը մեկնարկել է Հռոմ–Երևան–Հռոմ չվերթերը
10:51
27 Սեպտեմբերի 2022
Մեզ սպասվում են ծանր և ցավոտ լուծումներ, պայմանագրեր պետք է ստորագրվեն Թուրքիայի և Ադրբեջանի հետ. Լևոն Տեր–Պետրոսյան
Լևոն Տեր–Պետրոսյանը նշել է, որ մեզ սպասվում են ծանր և ցավոտ լուծումներ, պայմանագրեր պետք է ստորագրվեն Թուրքիայի և Ադրբեջանի հետ
10:01
27 Սեպտեմբերի 2022
ՊՆ-ն' սահմանին տիրող իրավիճակի մասին
ՊՆ-ն տեղեկություններ է հայտնում սահմանին տիրող իրավիճակի մասին
22:14
26 Սեպտեմբերի 2022
Ֆրանսիան պահանջել է, որպեսզի ադրբեջանական ուժերը վերադառնան ելման դիրքեր. Փարիզում կայացել է Փաշինյան-Մակրոն հանդիպումը
Ֆրանսիան պահանջել է, որպեսզի ադրբեջանական ուժերը վերադառնան ելման դիրքեր. Փարիզում կայացել է Փաշինյան-Մակրոն հանդիպումը
13:19
26 Սեպտեմբերի 2022
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
ԿԸՀ–ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
12:40
26 Սեպտեմբերի 2022
Ադրբեջանը Եվրոպական դատարանից խնդրել է լրացուցիչ ժամանակ ռազմագերիների մասին ամբողջական տեղեկություն տրամադրելու համար
Ադրբեջանը Եվրոպական դատարանից խնդրել է լրացուցիչ ժամանակ ռազմագերիների մասին ամբողջական տեղեկություն տրամադրելու համար
11:39
26 Սեպտեմբերի 2022
Ադրբեջանցիները սպանել են հայ զինծառայողին ու WhatsApp–ով ուղարկել լուսանկարը նրա կնոջը. Թաթոյան
Ադրբեջանցիները սպանել են հայ զինծառայողին ու WhatsApp–ով ուղարկել լուսանկարը նրա կնոջը
10:54
26 Սեպտեմբերի 2022
Հայաստանի երկնքում երևացել են Իլոն Մասկի SpaceX ընկերության Starlink արբանյակների շարասյունը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հայաստանի երկնքում երևացել են Իլոն Մասկի SpaceX ընկերության Starlink արբանյակների շարասյունը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
11:26
24 Սեպտեմբերի 2022
Ադրբեջանի ԶՈւ-ն փորձել է անցնել հայկական դիրքերից մեկի թիկունք. ՊՆ
Ադրբեջանի ԶՈւ-ն փորձել է անցնել հայկական դիրքերից մեկի թիկունք
22:21
23 Սեպտեմբերի 2022
Ադրբեջանին կոչ ենք անում զորքերը վերադարձնել իրենց սկզբնական դիրքեր. Հայաստանում ԱՄՆ դեսպանություն
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը կոչ է անում Ադրբեջանին զորքերը վերադարձնել իրենց սկզբնական դիրքեր
15:25
23 Սեպտեմբերի 2022
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի խաչմերուկներից մեկում (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն, վարորդներ. երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի խաչմերուկներից մեկում. ՍԽԵՄԱ
14:39
23 Սեպտեմբերի 2022
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիշողության պուրակի տարածքի կընդլայնվի
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիշողության պուրակի տարածքի կընդլայնվի