Կառավարությունը 1.1մլրդ դրամ է հատկացրել մետրոյի նոր կայարանի նախագծի մշակման համար

02.03.2023, 11:53
1.1մլրդ դրամ է հատկացրել Երևանում մետրոյի նոր կայարանի նախագծի մշակման համար
Կառավարությունը 1.1մլրդ դրամ է հատկացրել մետրոյի նոր կայարանի նախագծի մշակման համար
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի կայացած նիստում 1,1 մլրդ դրամ է հատկացրել Երևանին՝ մետրոյի նոր կայարանի նախագծի մշակման համար։

«Նախնական հաշվարկներով` «Աջափնյակ» կայարանի շինարարությունը կտևի 48 ամիս, ընդհանուր երկարությունը կկազմի մոտ 1,5 կմ։ Նախատեսվում է կառուցել մետրո–կամուրջ»,- ասաց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նրա խոսքով, այս պահին մետրո–կամրջի երկու տարբերակ կա՝ երկաթբետոնե հենասյուներով և նոր` ավելի ժամանակակից տարբերակ` մետաղական ֆերմայով հավաքված կամուրջ։
Նա նաև նշեց, որ նախագծում փոփոխություններ են կատարվել, և եթե նախկինում կայարանը պետք է գտնվեր Աբելյան փողոցի մոտ, ապա այժմ այն կտեղակայվի Հալաբյան-Աբելյան փողոցների խաչմերուկում։

«Տարեվերջին կլինի վերջնական նախագիծ, և ժամանակն է քննարկել հետագա ֆինանսավորման հարցը»,- ասաց Ավինյանը՝ նշելով, որ շինարարությունը կարող է ավելի քիչ արժենալ, քան նախկինում ենթադրվում էր։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ «Աջափնյակ» կայարանի շինարարությունը նախատեսվում է սկսել 2024 թվականին։ Ծրագրի ընդհանուր արժեքը նախնական գնահատվել է մոտ $50 մլն ($1 – 389,01 դրամ)։-0-