Կարանտին ՀՀ–ի ողջ տարածքում, ի՞նչ է դա ենթադրում, Ջուլֆալակյանի ու Հարությունյանի տարաձայնությունները. ամփոփում նախորդ շաբաթվա լրահոսը

12.09.2020, 09:00

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (սեպտեմբերի 7–11–ը)։
  • Հայաստանի ամբողջ տարածքում մինչև հունվարի 11-ը կարանտին է սահմանվել։ Միաժամանակ նշվում է, որ կինոթատրոնները բացվում են, բայց սահմանափակումները մնում են։ Հակիրճ ներկայացնում ենք կարանտինի կանոնները։ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն իր հերթին հայտնեց, որ վերաբացվում են Հայաստան իրականացվող կանոնավոր թռիչքները։
  • Արսեն Ջուլֆալակյանը վայր է դրել մանդատը։ Նա նշել է, որ պատճառը ԿԳՄՍ նախարարի հետ ունեցած սկզբունքային անհամաձայնություններն են։
  • Երևանի Ավագանին երեքշաբթի նիստի ժամանակ ընտրեց նոր փոխքաղաքապետին։ Սերգեյ Ներսեսյանի թեկնածության օգտին տրվեց 47 ձայն, դեմ` 0, անդամներից մեկը ձեռնպահ էր։
  • Ազգերի լիգայի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ ընդունեց Էստոնիայի ընտրանուն և առավելության հասավ 2։0 հաշվով։ Հայաստանի հավաքականի կազմում գոլի հեղինակ դարձան Ալեքսանդր Կարապետյանն ու Վբեյմար Անգուլոն։
  • Սեպտեմբերի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 45503 դեպք, որոնցից 41434-ն` առողջացած, 909-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2880 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 231259 թեստավորում:–0–