Կապանում ցուցարարները պահանջ են ներկայացրել, քաղաք են շարժվում ոստիկանական զորքեր (ՎԻԴԵՈ)
24.05.2020,
22:11
Կապանում ցուցարարները պահանջ են ներկայացրել, քաղաք են շարժվում ոստիկանական զորքեր. ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Կապանում անցկացվող բողոքի ակցիայի մասնակիցները որպես լուծում ստեղծված իրավիճակից առաջարկել են Սյունիքի մարզի ոստիկանության ղեկավարությանը փոխել Քաջարանում ձերբակալված երեք անձանց խափանման միջոցը։
Այս մասին հայտնել է Քաջարանի քաղաքապետ Մանվել Ֆարմազյանը ցուցարարների հետ հանդիպումից հետո։
Կապանի ոստիկանության շենքի մոտ անցկացվում է բողոքի ակցիա։ Քաղաքացիները բողոքում են շաբաթ առավոտյան տեղի ունեցած իրադարձություններից, որոնք սկիզբ դրեցին ոստիկանության ծառայողական քննության։ Վաղ առավոտյան զինված ոստիկանները բերման են ենթարկել Քաջարանի քաղաքապետի մերձավորներին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ բերման ենթարկվածներից մեկն ազատ է արձակվել, քանի որ նրան սխալմամբ էին բերման ենթարկել։ Սակայն շուտով ազատ արձակված քաղաքացու հարազատները խմբագրություն էին ուղարկելլուսանկարներ, որոնց վրա երևում են բռնության հետքեր։ Նրանց խոսքով, քաղաքացին բռնության է ենթարկվել ոստիկանության բաժանմունքում։
«Ստեղծված իրավիճակի կապակցությամբ մենք կոչ ենք արել փոխել խափանման միջոցը և քննության ընթացքում ազատ արձակել նրանց երկրից չհեռանալու ստորագրության և անձնական երաշխիքների դիմաց։ Սպասում ենք մեր առաջարկի պատասխանին», – ասել է Ֆարմազյանը ցուցարարներին։
Քաղաքապետը նաև կոչ է արել ցուցարարներին պահպանել սոցիալական հեռավորություն, որպեսզի ցուցարաները բերման չենթարկվեն պարետատան կողմից սահմանված սահմանափակումները խախտելու համար։
Ինչպես Facebook–յան իր էջում հայտնել է հասարակական գործիչ Նարեկ Մալյանը, Կապանի ուղղությամբ շարժվում են ոստիկանական զորքեր։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը նույնպես ոստիկանական շարժի վերաբերյալ տեղեկություն է հրապարակել։
«Տեղեկություններ կան, որ Ոստիկանական զորքեր են տեղափոխվում Կապան: Հույս ունեմ, որ ականատես չենք լինի սյունեցի խաղաղ ցուցարարների բերման ենթարկելու օպերացիաներին, հատկապես, որ նախորդ օպերացիան ոնց որ այդքան էլ իրավաչափությամբ չի փայլել»:
Հիշեցնենք, որ Քաջարան համայնքի բնակիչների բողոքի ակցիան շարունակվում է:–0–

Загружается новость ... "Лево"