Կան հակասություններ. պաշտպաններն այլևս չեն ներկայացնելու տիկին Գայանեի շահերը (ՎԻԴԵՈ)
13:01
09 Հունիսի 2023
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Դիրքորոշման փոփոխություն կա պաշտպանների և վստահորդի միջև, որի կապակցությամբ մեր պաշտպանությունն այլևս չի իրականացվելու Գայանե Մարտիրոսյանի (Հակոբյան, խմբգր.) նկատմամբ։ Այս մասին այսօր հայտարարեցին պաշտպաններ Հովսեփ Սարգսյանն ու Գևորգ Մելիքյանը` դուրս գալով դատարանից։
«Դա եղել է մեր պաշտպանյալի ցանկությունը։ Մեր պաշտպանյալի ցանկացած դիրքորոշում և ցանկություն մեզ համար ընդունելի է և հարգելի», – ասաց Սարգսյանը։
Նա նշեց, որ իրենք ներկայացրել են վերջին միջնորդությունները` տիկին Գայանեի խափանման միջոցի փոխելու հետ կապված։
«Քանի որ սույն գործով այլ հանրային պաշտպան պետք է ներգրավվի, հիմա դատարանն այդ միջոցներն է ձեռնարկում։ Կներգրավվեն, արդեն պաշտպանը կներկայացնի, մենք այլևս լիազորված չենք այս գործի շրջանակում որևէ բան հայտնելու», – ասաց Մելիքյանը։
Փաստաբանների խոսքերով, կա հակասություն իրենց և տիկին Գայանեի դիրքորոշումների միջև պաշտպանության մարտավարության հետ կապված։
«Մենք արդարացման հիմքով պետք է շարունակեինք մեր պաշտպանությունը, բայց տիկին Գայանեն այլ կարծիքի էր», – ընդգծեցին փաստաբաններն` ավելացնելով, որ տիկին Գայանեի դիրքորոշման հետ կապված նրանք լիազորված չեն որևէ հայտարարություն անել։
Սարգսյանն ու Մելիքյանը նաև նշեցին, որ Աշոտ Փաշինյանի դիրքորոշման մեջ փոփոխություն է եղել։
«Գայանե Մարտիրոսյանի (Հակոբյան,խմբգր.) ազատության մասով մեր և Աշոտ Փաշինյանի դիրքորոշումը համընկնում է», – հայտարարեցին փաստաբանները` միաժամանակ պարզաբանելով, որ խոսքը խափանման միջոցի մասին է։
44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը, մայիսի 21-ին դատարանի որոշմամբ մեկ ամիս ժամկետով կալանավորվել է։ Հակոբյանը մեղադրվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի առևանգման մեջ։-0-
Երևանի նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» կուսակցությունից քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը գնում է Երևանի ավագանու նոր ընտրությունների