ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը «Ազատություն» ռ/կ–ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Պաշտպանության նախարարությունում ծառայողական քննություն է իրականացվում` պարզելու համար սպա Գուրգեն Ալավերդյանի գերեվարվելու հանգամանքները։
Загружается новость ... "Лево"
«Պաշտպանության նախարարությունում ծառայողական քննություն է իրականացվում` պարզելու համար սպա Գուրգեն Ալավերդյանի գերեվարվելու հանգամանքները։ Արդյո՞ք մեր զինծառայողը մոլորվել է և գերեվարվե՞լ է, արդյո՞ք մոլորվել է, առևանգվե՞լ է, հետո ներկայացվել է որպես գերի, արդյո՞ք կա որևիցե մի հանգամանք, որը որ թույլ է տալիս մեր հակառակորդին պնդելու, որ եղել է դիվերսիա», – ասաց Տոնոյանը։
Նա նշեց, որ հիմա ամենակարևորը, որ մեր զինծառայողը լինի առողջ և անվտանգ և անպայման շուտափույթ կազմակերպվի այցելություն Կարմիր խաչի Բաքվի գրասենյակի կողմից, որը որ մինչև այժմ չի կատարվել։
«Այցելություն մինչև այժմ չի կատարվել, արդեն անցել է 72 ժամից ավել, և այդ այցելությունը չի թույլատրվել, որը մեծ կասկածներ է առաջացնում։ Փորձ է կատարվում շահարկումներ կատարել նրա գերեվարման աշխարհագրության հետ»մ – ասաց Տոնոյանը։
«Վստահեցնում եմ հանրությանը, որ ամեն ինչ կարվի Պաշտպանության նախարարության կողմից, Արտաքին գործերի նախարարության կողմից, բոլոր միջգերատեսչական հանձնաժողովի կողմից, որ առաջինը նա իրեն զգա անվտանգ և առողջ և երկրորդը` տեսնենք, թե ինչ պայմաններով կարելի է նրան վերադարձնել Հայաստան», – ընդգծեց Տոնոյանը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 22-ին ժամը 19:30-ի սահմաններում մարտական հենակետը ստուգելու նպատակով սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել է: Ադրբեջանի ՊՆ մոլորվածին ներկայացնում է որպես դիվերասանտ։-0-