ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեն չի տիրապետում հստակ տվյալների Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների թվի վերաբերյալ։
Այս մասին հայտարարեց ԿԽՄԿ Հայաստանի գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին հինգշաբթի ասուլիսի ժամանակ։
«Արեն հոկտեմբերից մենք սկսեցինք հանդիպել գերեվարված անձանց հետ և որոշակի պատկերացում ունեինք կողմերի մոտ ռազմագերիների թվի մասին։ Սակայն ամբողջական պատկեր չունենք, և այս պահին չգիտենք, թե իրականում որքան մարդ է գտնվում գերության մեջ», – ասաց Ամատունին։
Նրա խոսքով, Հայաստանում ԿԽՄԿ–ի գործունեությունը կրում է շարունակական բնույթ։ Մասնավորապես, պարզվում է գերի ընկած անձի գտնվելու վայրը, ինչից հետո իշխանություններին հայց է ուղարկվում` նրան այցելելու համար։–0–