ԿԳՄՍՆ–ն հայտարարում է մրցույթ` Ռումինիայի բուհերում կրթություն ստանալու համար

10.03.2021, 13:51
ԿԳՄՍՆ–ն հայտարարում է մրցույթ` Ռումինիայի բուհերում կրթություն ստանալու համար
ԿԳՄՍՆ–ն հայտարարում է մրցույթ` Ռումինիայի բուհերում կրթություն ստանալու համար
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2021-2022 ուստարվա համար հայտարարում է մրցույթ` Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով (3 տեղ բակալավրիատ, 4 տեղ մագիստրատուրա, 1 տեղ ասպիրանտուրա), հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ–ի մամուլի ծառայությունը:

Ուսուցումն իրականացվելու է ռումիներենով, լեզուն չիմացող ուսանողներն անցնում են լրացուցիչ մեկ տարվա լեզվի նախապատրաստական դասընթաց:

«Մրցույթին միայն մեկ մասնագիտության և մեկ կրթական աստիճանի համար կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և բուհերի շրջանավարտները, ավարտական դասարանում կամ կուրսում սովորող և օտար լեզուներին տիրապետող ու բարձր առաջադիմություն ունեցող ՀՀ քաղաքացիները», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Քննությունները տեղի կունենան 2021 թվականի մարտի 29-ից ապրիլի 5-ն ընկած ժամանակահատվածում: Մրցույթը հաջողությամբ հաղթահարած թեկնածուների ուսումը կիրականացվի ամբողջությամբ անվճար՝ Ռումինիայի բյուջեի միջոցների հաշվին։

Ներկայացվող փաստաթղթերի ցանկին ու մրցույթի մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ:–0–