571.78
6.24
488.41
+22
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ Պատերազմ Արցախում. բոլոր նորությունները` ռազմաճակատից (ԹԱՐՄԱՑՎՈՂ)

ԿԳՄՍ փոխնախարարը խոսել է սեպտեմբերից դպրոցների բացման հավանականության մասին

16:42
01 Օգոստոսի 2020

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը Civilnet–ին տված հարցազրույցում խոսել է սեպտեմբերից դպրոցների բացման թեմայի մասին։

Նա նշել է, որ այդ ուղղությամբ մշակվում է մի քանի սցենար։

«Քննարկումները համատեղ իրականացվել են առողջապահության, տեսչական մարմինների, քաղաքապետարանի հետ։ Առաջարկներ ենք ստացել հենց դպրոցներից։ Քննարկում ենք մի քանի սցենար` կախված համաճարակային վիճակից։ Առողջապահության նախարարության մեր գործընկերն առաջարկել են իրավիճակի գնահատման ցուցիչներ, թե որ պարագայում համակարգը ինչպես կգործի։ Բոլոր սցենարները, մանրամասն քայլերով, մշակված են։ Երեք հիմնական սցենար ենք դիտարկել։ Ամենաանցանկալի տարբերակն ամբողջական հեռավար ձևաչափն է, որը հուսով ենք համաճարակային իրավիճակի տեսանկյունից, դրան գնալու անհրաժեշտություն չենք ունենա։ Միջին իրավիճակի պարագայում ունենք խառը մոդել։ Այս դեպքում առանցքայինը տարրական դպրոցում առկա ուսուցման ապահովման գործընթացն է, որը կարող է ճակատագրական նշանակություն ունենալ երեխաների սովորելու և սոցիալիզացվելու տեսանկյունից։ Այստեղ բաց թողած ժամանակը կարող է նաև նշանակել դասընթացը կրկնելու անհրաժեշտություն։ Ունենք նաև ավելի օպտիմալ տարբերակ, որին մենք հիմա հակված ենք։ Այն ենթադրում է ամբողջությամբ ունենալ առկա ուսուցում` տարբերակված ըստ դպրոցների չափերի։ Այն դպրոցները, որտեղ երեխաների թիվը մինչև 100 է, կարող են առանց որևէ զգալի դժվարությունների, հակահամաճարակային կանոնների պահպանմամբ, այդ գործընթացն իրականացնել։ Ինչ–որ փոփոխությունների կարիք կունենանք 101–ից 300 աշակերտ ունեցող դպրոցներում` հերթափոխների տեսանկյունից։ Իսկ 300–ից ավել աշակերտ ունեցող դպրոցների պարագայում մի փոքր այլ լուծումներ կլինեն, բայց էլի առկա ուսուցման հնարավորությամբ», – նշել է նախարարը։

Նա նաև ասել է, որ այս ամենը ենթադրում է հակահամաճարակային հստակ կանոնների պահպանում դասապրոցեսի կազմակերպման հարցում, միմյանց հետ շփվելու հնարավորության բացառում։

«Հնարավոր է երեխաները դասապրոցեսի ընթացքում լինեն միայն իրենց դասարանում, բացառվի կաբինետային ուսուցումը։ Որոշակի կանոններ են պահանջվում օրինակ սննդի կազմակերպման, դպրոցների ընդհանուր ախտահանման հարցում։ Այս բոլոր կանոնները քննարկված են, հիմա գտնվում են վերջնական համաձայնեցման փուլում։ Առաջիկա շաբաթների ընթացքում դրանք կհաստատվեն և կներկայացվեն հանրությանը», – ավելացրել է Անդրեասյանը։

Անդրադառնալով դպրոցներում դիմակ կրելու թեմային` փոխնախարարը նշել է, որ կա մի քանի խնդիր։

«Մենք ունենք ուսուցիչներ, որոնք գտնվում են ավելի ռիսկային խմբում տարիքային, քրոնիկ հիվանդությունների առումով։ Սա պահանջում է առանձին մոտեցում։ Արդյո՞ք այդ ուսուցիչները պետք է ներգրավվեն դասապրոցեսում, ինչպիսի պաշտպանիչ միջոցների անհրաժեշտություն կա կամ օրինակ, եթե չենք ներգրավվում, փոխարինող ուսուցիչներ ենք ունենում։ Կամ կա այնպիսի խնդրի առկայություն, երբ աշակերտն է այն ընտանիքից, որտեղ կա ռիսկի խմբում գտնվող անձ։ Խնդիրները բավականին բազմաշերտ են։ Մենք դրանք բոլորը քննարկում ենք, այդ բոլորի մասով առաջարկվում են առանձին լուծումներ։ Հետևաբար առանձին դիմակ կրելու պարտավորությունը, որը ես շատ կարևոր եմ համարում, տարրական դասարաններում առնվազն կունենա որոշակի բարդություններ։ Պետք է հասկանանք առողջապահության նախարարության մեր գործընկերների հետ, թե լավագույն կարգավորումը որը կլինի», – եզրափակեց փոխնախարարը։

Օգոստոսի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 38841 դեպք, որոնցից 29557-ն` առողջացած, 749-ը` մահվան ելքով։–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:22
01 Հոկտեմբերի 2020
ՀՀ–ում մեկ օրում կորոնավիրուսի 491 նոր դեպք է հաստատվել. դեպքերի ընդհանուր թիվը հասավ 50850-ի
ՀՀ–ում մեկ օրում կորոնավիրուսի 491 նոր դեպք է հաստատվել. դեպքերի ընդհանուր թիվը հասավ 50850-ի
10:05
01 Հոկտեմբերի 2020
Վերջապես մեր դիվանագիտությունը խոշոր հաղթանակ տարավ․ Փաշինյան
Փաշինյան․ միջազգային հանրությունը հստակ արձանագրեց, որ ադրբեջանաթուրքական տանդեմը Արցախի ու Հայաստանի դեմ կռվում է վարձկան-ահաբեկիչների օգնությամբ
09:53
01 Հոկտեմբերի 2020
COVID-19-ի դեպքերի նկատելի աճ. ԱՆ-ն կոչ է անում չկորցնել զգոնությունը
ՀՀ առողջապահության նախարարությունը կոչ է անում չկորցնել զգոնությունը COVID-19-ի դեպքերի նկատելի աճի ֆոնին։
09:23
01 Հոկտեմբերի 2020
Ինչպես են հայ բժիշկները պայքարում վիրավորում ստացած հայ զինծառայողների կյանքի համար (ՎԻԴԵՈ)
Վիրավոր զինծառայողները ցանկանում են շատ արագ հետ գնալ․ բժիշտները պատմում են ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում վիրավորված զինծառայողների մասին․ ՎԻԴԵՈ
23:29
30 Սեպտեմբերի 2020
«Ո′չ թուրքականին». հայկական խոշոր սուպերմարկետները բոյկոտում են թուրքական ապրանքները (ՖՈՏՈ)
«Ո′չ թուրքականին». հայկական խոշոր սուպերմարկետները բոյկոտում են թուրքական ապրանքները. ՖՈՏՈ
21:19
30 Սեպտեմբերի 2020
Հայկական զինված ուժերի հետագա քայլերը քննարկվել են Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ
16:18
30 Սեպտեմբերի 2020
Հայտնի է թուրքական F-16-ի կողմից խոցված ՍՈՒ-25-ի օդաչուի անունը (ՎԻԴԵՈ)
Հայտնի է թուրքական F-16-ի կողմից խոցված ՍՈՒ-25-ի օդաչուի անունը. ՎԻԴԵՈ
13:18
30 Սեպտեմբերի 2020
«Հայաստանի էլեկտրական ցանցերը» 50 մլն դրամ է փոխանցել՝ ի աջակցություն Արցախի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը 50 մլն դրամ է փոխանցել  «Հայաստան» Համահայկական հիմնադրամին` ի աջակցություն խաղաղության և հաղթանակի
13:18
30 Սեպտեմբերի 2020
Այն, ինչ այսօր տեղի է ունենում, հայ ժողովրդի դեմ հայտարարված պատերազմ է․ Փաշինյանը` The Washington Post-ին տված հարցազրույցում
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել The Washington Post-ին, որում անդրադարձել է Լեռնաիին Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային և պատերազմական գործողություններին
12:27
30 Սեպտեմբերի 2020
Արծրուն Հովհաննիսյանը պատասխանել է Գետաշենի և Շահումյանի շրջանում առաջխաղացման մասին լուրերին (ՎԻԴԵՈ)
Արդյո՞ք հայկական կողմն ունի առաջխաղացում Գետաշենի և Շահումյանի շրջանում․ պատասխանում է Արծրուն Հովհաննիսյանը․ ՎԻԴԵՈ
11:10
30 Սեպտեմբերի 2020
Նախօրեին ՀՀ-ում կորոնավիրուսից մահացել է 1 մարդ, առողջացել՝ 152-ը
Նախօրեին ՀՀ-ում կորոնավիրուսից մահացել է 1 մարդ, առողջացել՝ 152-ը
10:53
30 Սեպտեմբերի 2020
ՀՀ–ում մեկ օրում կորոնավիրուսի 458 նոր դեպք է հաստատվել. դեպքերի ընդհանուր թիվը հասավ 50359-ի
ՀՀ–ում մեկ օրում կորոնավիրուսի 458 նոր դեպք է հաստատվել. դեպքերի ընդհանուր թիվը հասավ 50359-ի