412.9
5.07
388.28
+10
Եղանակը Երևանում
Հայ

ԿԳՄՍ փոխնախարարը հայտնել է, թե երբ է սկսվում ուսումնական գործընթացը

18:55
05 Նոյեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է համավարակի պայմաններում ուսումնական գործընթացի հետագա կազմակերպման և դպրոցներում համապատասխան ջերմային ռեժիմի պահպանման հարցերին:

Նախարարի տեղակալը հիշեցրել է, որ նոյեմբերի 8-ից դպրոցներում վերսկսվում է ուսումնական գործընթացը:

«Հորդորում ենք խստորեն պահպանել հակահամաճարակային բոլոր կանոնները, որովհետև դրանք առաջին հերթին անդրադառնում են ուսումնական հաստատության գործունեության վրա: Հուսով ենք, որ այդ կանոնների պահպանման պարագայում կկարողանանք առկա ուսուցումը շարունակել ողջ ուսումնական տարվա ընթացքում»,- շեշտել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև դպրոցներում համապատասխան ջերմային ռեժիմի ապահովման և պահպանման խնդիրներին՝ ընդգծելով, որ գործընթացը կարգավորվում է սահմանված նորմատիվներով:

«Դպրոցը պետք է ջեռուցել այն պահին, երբ համապատասխան ջերմային ֆոնը բնականորեն չի ապահովվում: Ես սա շեշտում եմ, քանի որ հաճախ ահազանգեր ենք ստանում, թե իբր նախարարությունը կամ լիազոր այլ մարմին՝ քաղաքապետարանը կամ մարզպետարանը, չի թույլատրում որևէ գործողություն կատարել համապատասխան ջերմային ռեժիմ ապահովելու համար: Դպրոցի տնօրենը պարտավոր է ապահովել այդ ջերմային ռեժիմը, որը ստուգելու համար պատասխանատու են համապատասխան տեսչական մարմինները և ոչ թե նախարարությունը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը և հավելել, որ կան դպրոցներ, հատկապես՝ գյուղական համայնքներում, որտեղ ջեռուցմանն առնչվող խնդիրները, սակայն, կապված են տվյալ բնակավայրի կամ համայնքի հետ:

«Եթե դպրոցում չկան համապատասխան ենթակառուցվածքներ, օրինակ՝ գազամատակարարում, հնարավոր է՝ այն բացակայում է նաև տվյալ համայնքում: Մենք հավաքագրել ենք նման բոլոր խնդիրները և դրանք վերլուծում ենք տեսչական մարմինների ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մեր գործընկերների հետ՝ փորձելով լուծումներ գտնել, օրինակ՝ սուբվենցիոն ծրագրերի շրջանակում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:15
20 Մարտի 2023
Այսօր Երևանի մի շարք փողոցներ փակ են լինելու
Այսօր Երևանի մի շարք փողոցներ փակ են լինելու
17:24
17 Մարտի 2023
ՀՐԱՏԱՊ. Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական տվեց (ՎԻԴԵՈ)
Քիչ առաջ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական տվեց. ՎԻԴԵՈ
16:03
17 Մարտի 2023
Անշարժ գույքի 59 օբյեկտ և միլիոնավոր դոլարներ. Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել նախկին վարչապետի ունեցվածքը
Անշարժ գույքի 59 օբյեկտ և միլիոնավոր դոլարներ. Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել նախկին վարչապետի ունեցվածքը
19:42
16 Մարտի 2023
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ժամկետային զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար մեղադրանք է ներկայացվել նրա ծառայակցին
Սահմանապահ ուղեկալներից մեկի մշտական տեղակայման վայրում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող Արտուշ Գևորգյանի դին՝ մահացու հրազենային վիրավորումով
15:49
16 Մարտի 2023
Երևանում կհայտնվեն ավտոբուսների երթևեկության առանձին գոտիներ և նոր կանգառներ՝ չվացուցակներով
Երևանի փոխքաղաքապետի խոսքով, նպատակն է խրախուսել հնարավորինս շատ մարդկանց օգտվել հասարակական տրանսպորտից
15:24
16 Մարտի 2023
Հայաստանում ջրի սակագինը չի բարձրանա, տրամադրվում է սուբսիդավորում
Հայաստանում ջրի սակագինը չի բարձրանա
13:43
16 Մարտի 2023
Հայաստանը ստացել է Ադրբեջանի նոր առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ. Փաշինյան
Հայաստանը ստացել է Ադրբեջանի նոր առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ
11:23
16 Մարտի 2023
ՀՀ–ում ուսուցիչների միջին աշխատավարձը կամավոր ատեստավորման շնորհիվ հասել է 250 հազար դրամի. նախարար
Նախարարի խոսքով, ՀՀ–ում ուսուցիչների միջին աշխատավարձը կամավոր ատեստավորման շնորհիվ հասել է 250 հազար դրամի
11:12
16 Մարտի 2023
Ուֆա–Երևան չվերթ է մեկնարկելու
Ուֆա–Երևան չվերթ է մեկնարկելու
11:01
16 Մարտի 2023
Հասմիկ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
09:50
16 Մարտի 2023
Այսօր առավոտից փակ կլինի Երևանի կենտրոնի մի շարք փողոցների մայթերին հարող տարածքները
Այսօր առավոտից փակ կլինի Երևանի կենտրոնի մի շարք փողոցների մայթերին հարող տարածքները
15:47
15 Մարտի 2023
Երևանում քննիչը կաշառք է վերցրել, հետո վերադարձրել է. նախաձեռնվել է քրեական վարույթ
Երևանում քննիչը կաշառք է վերցրել, հետո վերադարձրել է. նախաձեռնվել է քրեական վարույթ