ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ԿԳՄՍ նախարարությունը Կոտայքի մարզին է տրամադրել ավելի քան հինգ տասնյակ լիովին նոր պլանշետներ, որոնք կտրամադրվեն մարզի շուրջ 15 գյուղական համայնքների դպրոցներին, նշվում է ԿԳՄՍ նախարարության Facebook–յան էջում։
Загружается новость ... "Лево"
«Նախաձեռնությունն իրականություն է դարձել նաև SMART նորարար կրթության հիմնադրամի և UCOM հեռահաղորդակցային ընկերության համագործակցությամբ, որի արդյունքում շուրջ երեք տասնյակ համակարգիչ ևս կտրամադրվի մարզի դպրոցներին», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–