412.75
5.12
388.4
+20
Եղանակը Երևանում
Հայ

ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է Հայաստանում ռուսական դպրոցներ բացելու հարցին

15:01
21 Հոկտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր կառավարության նիստից հետո կազմակերպված ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ Հայաստանում ռուսական դպրոցներ բացելու հարցին։

Նա նշեց, որ չի արձանագրել, որ Հայաստանի կառավարության ղեկավար կազմից որևէ պաշտոնյա կամ ՌԴ որևէ բարձրաստիճան պաշտոնյա, մասնավորապես, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասած լինի, որ Հայաստանի կառավարությունը պատրաստվում է ռուսական նոր դպրոց բացել։

Լրագրողները մեջ բերեցին Լավրովի հայտարարությունը, որում նա նշել էր. «Տաջիկստանում մեր մեթոդաբանության ուսուցման ամբողջական ծրագրով հինգ ռուսական դպրոց է բացվում։ Այժմ նմանատիպ ծրագիր է պատրաստվում Ուզբեկստանի համար։ Վերջին շրջանում Հայաստանի նոր ղեկավարությունը հետաքրքրություն է ցուցաբերել, որպեսզի նույնպիսի ծրագիր արվի Հայաստանի համար»։

Լավրովի հայտարարության մեջբերումը լսելուց հետո Դումանյանն ասաց, որ նման հարց օրակարգում չկա։

«Վստահ եղեք՝ այս պահին նման հարց օրակարգում չունենք»,- ասաց նա։

Նախարարը նաև ավելացրեց, որ իրենք կարևորում են ռուսաց լեզվի մասսայականացման խնդիրը՝ հատկապես ժամանակակից աշխարհում, երբ հաղորդակցությունը կարևոր գործիք է։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:47
15 Մարտի 2023
Երևանում քննիչը կաշառք է վերցրել, հետո վերադարձրել է. նախաձեռնվել է քրեական վարույթ
Երևանում քննիչը կաշառք է վերցրել, հետո վերադարձրել է. նախաձեռնվել է քրեական վարույթ
12:48
15 Մարտի 2023
ՀՀ ԶՈւ–ն համալրվել է տարբեր տեսակի սպառազինության և ռազմական տեխնիկայի միջոցներով. Պապիկյան
Պապիկյանը հայտարարել է, որ ՀՀ ԶՈւ–ն համալրվել է տարբեր տեսակի սպառազինության և ռազմական տեխնիկայի միջոցներով
12:39
15 Մարտի 2023
Ֆրանսիայի հրապարակում կտեղադրվի Շառլ Ազնավուրի հուշարձանը
Երևանի Ֆրանսիայի հրապարակի կենտրոնական հատվածում կտեղադրվի աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հուշարձանը
11:20
15 Մարտի 2023
Մեծ պահքը կիսվեց․ Այսօր Միջինք է
Մեծ Պահքի 24-րդ օրը` այս տարի մարտի 15-ին, նշվում է Միջինքը: Միջինքով կիսվում է Մեծ Պահքը
11:13
15 Մարտի 2023
Հայաստանում ջերմաստիճանը կտրուկ կնվազի, սպասվում է անձրև
Հայաստանում ջերմաստիճանը կտրուկ կնվազի
10:00
15 Մարտի 2023
«Ռոստելեկոմ»-ը բացել է նոր վաճառքի և սպասարկման սրահ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
Ընկերությունը նաև ընդլայնել է ցանցը Շենգավիթ համայնքում
09:40
15 Մարտի 2023
6 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
6 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
15:28
14 Մարտի 2023
Փաշինյան. չեմ ստորագրի մի բան, որ հետագայում չկարողանամ նայել ձեր աչքերի մեջ
Փաշինյանը հայտարարեց, որ չի ստորագրի մի փաստաթուղթ, որից հետո չի կարողանա նայել Հայաստանի քաղաքացիների աչքերի մեջ
15:02
14 Մարտի 2023
Փաշինյան. ՀԱՊԿ-ը ցանկանալով, թե չցանկանալով դուրս է գալիս Հայաստանից
ՀԱՊԿ-ը ցանկանալով, թե չցանկանալով դուրս է գալիս Հայաստանի Հանրապետությունից, և դա մեզ անհանգստացնում է, ասել է Փաշինյանը
13:18
14 Մարտի 2023
Հայաստանը ստացել է Ադրբեջանի առաջարկները խաղաղության պայմանագրի շուրջ. Փաշինյանը նշել է 4 խնդիր
Հայաստանը ստացել է Ադրբեջանի առաջարկները խաղաղության պայմանագրի շուրջ. Փաշինյանը նշել է 4 խնդիր
12:22
14 Մարտի 2023
Գևորգ Պետրոսյանին մեղադրանք է ներկայացվել
Նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանին մեղադրանք է ներկայացվել
11:51
14 Մարտի 2023
«Սուրմալու»–ն փակվել է
«Սուրմալու»–ի գործունեությունն ամբողջությամբ դադարեցվել է