417.4
4.02
393.4
+16
Եղանակը Երևանում
Հայ

Ջրային պարեկներին ստուգում են լողավազանային պայմաններում, նրանց թվում կան նաև կանայք (ՎԻԴԵՈ)

15:43
27 Ապրիլի 2023
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ապրիլի 26-ին իրականացվել է ջրային պարեկային ծառայության դիմորդների ընդունելության լողավազանային ստուգման փուլը, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Ստուգմանը մասնակցում էին ծառայության անցնելու համար նախապես հայտագրված պարեկային ծառայողները, որոնց թվում նաև կանայք էին, որոնք նույնպես ցանկություն ունեին ծառայության անցնել ստեղծվելիք ջրային պարեկային ծառայությունում։

Ստուգման համար նախատեսված չափորոշիչները մշակվել են` հիմք ընդունելով միջազգային փորձն ու ոլորտի փորձագետների, լողի ոլորտում բազում տարիների փորձառություն ունեցող մասնագետների կարծիքները։

Դիմորդների ընդունելությունն իրականացվում էր ՆԳՆ ոստիկանության պետի հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից, որի կազմում ներգրավված էին ինչպես պետական, այնպես էլ միջազգային կառույցների ներկայացուցիչներ:
Ստուգման ամբողջ գործընթացին հետևում էին նաև դիտորդներ՝ տարբեր կառույցներից։

Հանձնաժողովը ստուգում էր մարզական որևէ լողաոճում (ըստ ցանկության) 50 մ լողատարածությունը հաղթահարելու մակարդակը և մարմինը ջրի մեջ, գլուխը ջրից դուրս ստատիկ վիճակում ուղղահայաց պահելու կարողությունը (պարտադիր)։
Ստուգման փուլի ավարտին հանձնաժողովը ամփոփեց արդյունքները, ըստ որի՝ ստուգման փուլը հաղթահարեց հիսունութ դիմորդ: Համապատասխան միավորներ վաստակած պարեկ դիմորդները վերապատրասում են անցնելու ինչպես տեսական, այնպես էլ գործնական փուլում, այդ թվում՝ պրակտիկա են անցնելու Սևանա լճի տարածքում։

Վերապատրաստման դասընթացը հաջողությամբ ավարտողները ծառայության կանցնեն ջրային ստորաբաժանումում։ Ջրային պարեկային ծառայությունը գործելու է Գեղարքունիքի մարզում՝ Սևանա լճում և ափամերձ տարածքներում։ Համագործակցելու է մարզի այն գերատեսչությունների հետ, որոնք անմիջականորեն առնչվում են ծառայությանը։

Ջրային պարեկային ծառայությունը իրավապահ համակարգ բերելու է նոր ոճ և ձեռագիր՝ հանցագործությունների նախականխման, կանխման և խափանման, ինչպես նաև զբոսաշրջիկների և հովեկների պատշաճ ու անվտանգ հանգիստը կազմակերպելու գործում։ Ջրային պարեկային ծառայության պաշտոնական մեկնարկը կտրվի աշնանը։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:27
29 Սեպտեմբերի 2023
Քննարկվում է Հայաստանում ռուսական հեռուստաալիքներն անջատելու հարցը.ՔՊ-ական պատգամավոր
ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը հայտարարել է, որ քննարկվում է Հայաստանում ռուսական հեռուստաալիքներն անջատելու հարցը
21:20
29 Սեպտեմբերի 2023
Կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել (ՖՈՏՈ)
Կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՖՈՏՈ
14:15
29 Սեպտեմբերի 2023
Պապիկյանը չի մասնակցի ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
Սուրեն Պապիկյանը չի մասնակցի ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
13:41
29 Սեպտեմբերի 2023
Բնակարաններ վարձով տալու պատրվակով 48-ամյա կինը 5 անձից գումար է հափշտակել
Քննչական կոմիտեն զգուշացնում է
13:01
29 Սեպտեմբերի 2023
«Մայր Հայաստան» խմբակացությունն ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին
«Մայր Հայաստան» խմբակացությունն ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին
12:45
29 Սեպտեմբերի 2023
Այս պահին Հայաստանի սահմանամերձ հատվածներում վիճակը հարաբերականորեն կայուն է. պաշտպանության փոխնախարար
Այս պահին Հայաստանի սահմանամերձ հատվածներում վիճակը հարաբերականորեն կայուն է, ՊՆ-ն ուշի ուշով հետևում է այդ իրավիճակի փոփոխությանը
11:10
29 Սեպտեմբերի 2023
Դիլիջանի թունելի և Պուշկինի թունելի երթևեկը ժամանակավորապես կդադարեցվի
Դիլիջանի թունելի և Պուշկինի թունելի երթևեկը ժամանակավորապես կդադարեցվի
23:37
28 Սեպտեմբերի 2023
Մեր խմբակցությունը գնում է Երևանի ավագանու նոր ընտրությունների. Մարության
Երևանի նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» կուսակցությունից քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը գնում է Երևանի ավագանու նոր ընտրությունների
14:13
28 Սեպտեմբերի 2023
Ի՞նչ է սպասվում, երբ Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՌԴ նախագահը մուտք գործի Հայաստան. պարզաբանում է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը
Ի՞նչ է սպասվում, երբ Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՌԴ նախագահը մուտք գործի Հայաստան
13:39
28 Սեպտեմբերի 2023
Երևանում ավտոբուսների ժամանման միջակայքը կարող է ավելանալ, քաղաքապետարանից նշել են պատճառը
Երևանում ավտոբուսներն այս օրերին ուշացումով են ժամանում, քաղաքապետարանից նշել են պատճառը
00:11
28 Սեպտեմբերի 2023
Վարդան Ղուկասյանը Մարությանին ու Թևանյանին առաջարկ է արել
Վարդան Ղուկասյանը Մարությանին ու Թևանյանին առաջարկ է արել
00:05
28 Սեպտեմբերի 2023
«Մայր Հայաստանը» պատրաստ է իր քվեն տալ Հայկ Մարությանին. հայտարարություն
«Մայր Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետի նշանակման կապակցությամբ