ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
Մայրաքաղաք Երևանում հոկտեմբերի 16-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 15-ի ցերեկը և 19-ին սպասվում է անձրև և ամպրոպ:
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 16-17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 15-ի և 18-ի ցերեկը, 19-ի գիշերը առանձին շրջաններում, 19-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։
Քամին հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ:
Երևանում այսօր ցերեկային ժամերին կանխատեսվում է +24...+26, գիշերը` +10...+12, իսկ արդեն հոկտեմբերի 19–ին ցերեկը սպասվում է +19...+21։–0–