Ջերմաստիճանը կբարձրանա 3–5 աստիճանով, բայց սպասվում է անձրև ու ձյուն
08.11.2024,
21:17
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
Այսպես, մայրաքաղաք Երևանում նոյեմբերի 9-10-ին, 11-ի գիշերը, 12-ի ցերեկը, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 11-ի երեկոյան ժամերին և 12-ի գիշերը հնարավոր է կարճատև անձրև։
Հանրապետության տարածքում նոյեմբերի 8-ի ցերեկը, 9-10-ին, 11-ի գիշերը, 12-ի ցերեկը և 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 11-ին կեսօրից հետո և 12-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։
Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 11-12-ին հատկապես գիշերային ժամերին կբարձրանա 3-5 աստիճանով։

