ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի./Նովոստի–Արմեիա/. Ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել վարորդական իրավունքի վկայականների վերաբերյալ։
Загружается новость ... "Лево"
Ինչպես նշվում է հայտարարության մեջ, ճանապարհային ոստիկանությունում վերջին շրջանում առաջացած տեխնիկական խնդիրը, ինչի պատճառով վարորդներին հատկացվում էին ժամանակավոր վարորդական իրավունքի վկայականներ և հաշվառման վկայագրեր, արդեն կարգավորված է։
«Հիմնական վարորդական իրավունքի վկայականներ և հաշվառման վկայագրեր (պլաստիկ քարտ) հատկացնելու գործընթացը վերականգնված է», – հայտնում են ՃՈ–ից։–0–